«Բարեբախտաբար, թե ԱՄՆ-ը և թե Իրանը Հայաստանին ընտրության առջև չեն դնում». Արմեն Վարդանյան. aravot.am

«Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները բավականին հավասարակշռված էին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը` պատասխանելով հարցին` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Հայաստանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց. շատ վերլուծաբաններ իրանցի գեներալի մահը սգացողներին, մասնավորաբար, «Արցախի որոշ ռազմաքաղաքական գործիչներին» հիշեցնում են, թե ի՞նչ է տվել ԱՄՆ-ը Հայաստանին ու Արցախին և ի՞նչ է տվել Իրանը մեզ։ Մասնավորաբար, նշվում է, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ երկիրն է, Հայաստանից բացի, որ բյուջեում հատուկ տողով գումար է հատկացնում Արցախին` արդեն երկար տարիներ։ Նաեւ ԱՄՆ-ի 9 նահանգներ պաշտոնապես ճանաչել են Արցախի անկախությունը: Անցած տարի Արցախի նախագահ Բակո Սահակյանը հյուրընկալվեց ԱՄՆ Կոնգրեսում, անցած տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուն այցելեցին Արցախ ու դա ևս մեծ նշանակություն ունի Արցախի համար:

Թե ի՞նչ է տվել Իրանը Արցախի հանրապետությանը, որոշ վերլուծաբաններ ասում են, հայտնի չէ: Ի՞նչ է տվել Իրանը`Հայաստանին, Արցախին եւ արդյոք այս հարթությունում պետք է դիտարկել խնդիրը`մեր հարցին, իրանագետը պատասխանեց. «Իրանը և ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկրներ են, հետևաբար Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և պետական պաշտոնյաները պետք է իրենց հայտարարություններում լինեն չեզոք, չպետք է արվեն հայտարարություններ, որոնք կարող են թեկուզ և տողատակերով դիտվել աջակցություն կողմերից մեկին: Բարեբախտաբար, թե ԱՄՆ-ը և թե Իրանը Հայաստանին ընտրության առջև չեն դնում, ճնշումներ չեն գործադրում մեզ վրա, որպեսզի մենք աջակցենք կողմերից մեկին»: Սոցիալական ցանցերում քննադատություններ հնչեցին նաեւ իրանագետների հասցեին`այս պատմության մեջ հակաամերիկյան դիրքերից հանդես գալու և Իրանի շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար:

«Դուք փորձագե՞տ եք, թե՞ հակամարտության կողմ: Այդպես որոշ քաղաքագետներ տարիներ շարունակ պաշտպանել են Ռուսաստանի շահերը Հայաստանում՝ դառնալով Երևանի ռուսագիծ քաղաքականության սպասարկուն: Իսկ Հայաստանի շահն ու՞ր մնաց: Երբեմն մեր երկրի շահերի մասին մտածեք»,- ֆեյսբուքյան գրառում է կատարել ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում`հարցին Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա Հայաստանի փորձագիտական դաշտի ամենամեծ խնդիրներից մեկն է: Շատ հաճախ փորձագետները տեսնում են այն, ինչ իրենք են ուզում կամ նրանց վերլուծությունների վրա ազդում է իրենց աշխարհայացքը, այս կամ այն երկրի հետ ունեցած կապերը: Կան նաև պատվիրակված փորձագետներ, որոնց վերլուծությունները կապված են այն բանի հետ, թե որտեղի՞ց են իր

 

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am