Վրեժը դաժան կլինի. Իրան
Իրանը չի շտապի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը պատասխանելու հարցում: Իրանի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ վրեժը դաժան կլինի, բայց Իրանը մտադիր է խուսափել հապշտապ գործողություններից, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի արձագանքելու գեներալ Սոլեյմանիի սպանությանը եւ դա անպայման կանի:
