Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմաննիի սպանությունը հաստատել են նաև Իրանում, երկրի Հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխեն Դավթյան-Գևորգյանը: «Ղասեմ Սոլեյմանին ոչ միայն Իրանի անվտանգության տեսակետից ամենակարևոր ստորաբաժանման ղեկավարն էր, բոլոր առանցքային ռազմական գործողությունների ղեկավարը Սիրիայում, Իրաքում ու բոլոր այն վայրերում, որտեղ Իրանը բացահայտ կամ գաղտնի ներգրավված էր որպես Իրանի աջակից պետությունների ու ուժերի պաշտպան։ Միաժամանակ, որպես Ղոդսի ստորաբաժանամն ղեկավար Սոլեյմանին ընդգրկված էր ԱՄՆ֊ի կողմից ահաբեկչական համարվող ցուցակում, նրա նկատմամբ պատժամիջոցները ներառում էին ֆինանսական սահմանափակումներից մինչև տեղաշարժի սահմանափակում ու սպանության նպատակադրում: ԱՄՆ֊ի կողմից ցմահ որակված այդ պատժամիջոցները Պենտագոնը բացատրում էր նրա «հեղափոխությունն արտահանելուն» միտված գործողություններով, Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ֊ում դեսպան Աբդել ալ֊Ջուբեյրի նկատմամբ իրականացված մահափորձը ղեկավարելով, Մերձավոր Արևելքի քարտեզի վերաձևմման ուղղված հետևողական քայլերով։ Այս ամենով պայմանավորված Սոլեյմանիի սպանությունը վաղուց ԱՄՆ֊ի թիրախում է ու նախկինում մի քանի անգամ նույնիսկ հայտարարվել է Սոլեյմաննի սպանության մասին, որ հետագայում բացահայտվել է որպես կեղծիք։ Սոլեյմանիի դերակատարությունը Իրանի անվտանգության տեսանկյունից ոչ միայն նրա հարուստ փորձառությունը, հմտությունն ու վարպետությունն է ռազմական գործում, այլ նաև վաղուց խորհրդանշական դարձած խարիզմատիկ կերպարն ու միֆական հզորությունն էր։ Սոլեյմանիի անվան շուրջ հյուսվող պատումները վաղուց դուրս էին եկել աշխարհիկ մարդու մասին պատումների տիրույթից ու նրան գերբնական, շիայական մարտիրոսված իմամներին բնորոշ վերերկրային հատկանիշներ էին վերագրում։ Օրվա ընթացքում Իրանում Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կգումարվի՝ որոշելու Սոլեյմանիի սպանության պատասխանի ձևը, բնույթն ու ժամկետները, մինչ այդ արդեն և՛ Ալի Խամենեին, և բարձրաստիճան այլ գործիչներ ԱՄՆ֊ին խոստացել են հուժկու պատասխան»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»: 

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am