Tert.am-ը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Ամանորի ուղերձը ՀՀ վարչապետը հղեց ուղիղ հեռարձակմամբ ու Հանրապետության հրապարակից:
Նախ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց Հանրապետության նախագահի ուղերձը, այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ամանորի ուղերձը, ինչին հաջորդեց ուղիղ հեռարձակումը Հանրապետության հրապարակից:
Կառավարության շենքից դեպի Հրապարակ վարչապետին ուղեկցում էին տիկինն ու երեք դուստրերը: Վարապետի ելույթից անմիջապես հետո հնչեցին Հրապարակի ժամացույցի զարկերն ու Կամո Սեյրանյանի ելույթը՝ Հայաստանի հանրապետության օրհներգի փոխարեն: Այս տարի Հանրապետության օրհներգը չի հնչել:
Ամանորի գիշերը՝ Հրապարակի ժամացույցի զարկերից հետո ՀՀ պետական օրհերգը հնչեցնելը, սակայն, ամրագրված է «ՀՀ Օրհներգի մասին» օրենքում:
Նշենք, որ այս տարի Երևանի պատմության ամենաթանկ ամանորն էր, բյուջեից ծախսվել է 405 մլն դրամ:
Այդ գումարով է ապահովվել նաև ՀՀ վարչապետի շնորհավորական մաղթանքի հղման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչպես նաև նկարահանվել է տեսանյութ՝ Հանրապետության Հրապարակ վարչապետի մուտքի նկարահանմամբ»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը