Մեզ պարտադրել են՝ սկուտեղի վրա մատուցելով Նիկոլին.քննարկում (video)

Իմ խորին համոզմամբ՝ 2019թ.-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է ամենաակտիվ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների տարի: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ ամփոփելով անցնող տարին: Նրա դիտարկմամբ՝ տարին ստացված էր, քանի որ ընդդիմադիր բևեռ ձևավորելու հարցում ինստիտուցիոնալ շինարարությունը գրեթե ավարտին է հասցված, գալիք՝ 2020թ.-ը քաղաքական լուրջ եռուզեռի տարի է լինելու:

Հաղորդման մյուս հյուրը՝ բժիշկ Մարինա Խաչատրյանը, կիսում է Նարեկ Սամսոնյանի կարծիքը. «2019թ.-ն իրոք դրական տարի էր, քանի որ պատռվեցին շատերի դիմակները և մենք հասկացանք՝ ով, ով է»: Նրա խոսքով՝ տարին լյուստրացիոն էր, իսկ գալիք տարում պետք է ազատվել կեղտից:

Քաղաքագետ Մենուա Հարությունյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «թայֆայի» համար տարին հաջողված էր. «Մարդիկ, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ իրենք իրենց պարգևատրել են՝ պետական բյուջեն օգտագործելով անձնական նպատակներին ծառայեցնելու համար, ամփոփելով տարին՝ կտեսնեն, որ իրենց համար այն հաջողված էր»:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված վարչապետ չէ, նրան պարզապես սկուտեղի վրա մատուցեցին մեր ժողովրդին:

Հարցին՝ չե՞ք վախենում, որ հերթական դատական հայցը կներկայացնեն Ձեր դեմ, քանի որ շարունակաբար բավականին կոշտ քննադատության եք արժանացնում իշխանություններին, Սոնա Աղեկյանը պատասխանել է, որ չի պատրաստվում դատական հայցերի պատճառով լռել ու չբարձրաձայնել ապօրինությունների մասին:

Նարեկ Սամսոնյանն էլ նշել է, որ իր դեմ դատական հայց է ներկայացրել անգամ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանում խոսքի ազատությունը տեռորի է ենթարկվում»: Նրա խոսքով՝ իրենց նմանատիպ քայլերը չեն վախեցնում, բայց կլինեն մարդիկ, ովքեր կվախենան քննադատել իշխանությանը, քանի որ իրենց գուցե դրա համար դատի տան ու շատ մեծ գումար պահանջեն:

Մենուա Հարությունյանն էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ընդդիմախոսներին վախեցնել՝ դատի տալով. «Նիկոլը կարող է բոլորիս դատի տալ, կալանավորել, քանի որ, եթե անգամ մենք նստենք, մեկ է՝ ժողովուրդը լավ չի ապրելու»:

դիտվել է 5036 անգամ
Լրահոս
Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am