Բարգավաճի արգանդը բեղուն է.Լյովա Խաչատրյան

«Բարգավաճի արգանդը բեղուն է և կարող է ծնվել շատ կուսակցություններ»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին ԲՀԿ-ականների կուսակցություններ ստեղծելուն: «Որքան էլ կուսակցություններ ծնվեն, ԲՀԿ-ի հիմքը մնալու է:Բեղուն արգանդը միշտ էլ ծնում է նորերը, ես ողջունում եմ»,-ասաց նա: Անդրադարձ եղավ նաև  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ ընտրակաշառք չբաժանելու վերաբերյալ ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու առաջարկին:  «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց,որ  ժողովրդին խաբելու, կաշառելու ժամանակներն անցել են և վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ քաղաքական ուժերն ինչ պայմանավորվածության էլ գան, ժողովուրդը գիտի՝ ինչ է անում: Լյովա Խաչատրյանը նշեց, որ ջենտլմենական համաձայնագիր ստորագրելու համար պարտադիր է ջենտլմենի առկայությունը: «Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենտլմեններ, շատ դժվար է: Սա ճանապարհ չունեցող առաջարկ է, երկրում պետք է գործի օրենքը, բարոյականությունը, պետք է լինի քաղաքական կամք»,-ասաց նա և նշեց, որ այսօր քաղաքական կամք չի տեսնում: Հարցին, թե ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք չի բաժանե՞լ, նա ասաց. «Բոլորն էլ նույնն են»: Նա նշեց, որ խաղի կանոնները պետք դրվեն այնպես, որ անթույլատրելի լինի ընտրակաշառքը:    

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am