Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծվում են

Հալեպում և հարակից շրջաններում զինված հակամարտությունը շարունակվում է, գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։ Ավելի քան մեկ շաբաթ է՝ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են քաղաքն ամբողջությամբ։ Չկա մի վայր կամ շրջան, որը հրթիռակոծությունից տուժած չլինի. ամեն տեղ կարելի է տեսնել ավերված, քանդված  բնակարաններ, աշխատավայրեր, ավտոմեքենաներ և այլն։ Վերջին օրերին հարյուրավոր հրթիռներ են արձակվել Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուայի, Ժապրիե, Վիլլաներ, Սեյիդ Ալի, Մունշիե և այլ թաղամասերում։ «Բոլոր առումներով ճգնաժամային պահեր են ապրում հալեպցիները՝ ավելի քան մեկ շաբաթ անընդհատ ճչացող շտապօգնության մեքենաների ձայների ազդեցության ներքո։ Շտապօգնության ծառայողները դիակներ ու վիրավորներ են տեղափոխում։ Մերթ ընդ մերթ լսվում են ռազմական օդանավերի ու թնդանոթների հարվածների ձայները, որոնք ուղղված են զինյալների դիրքերին։ Հալեպցիները պատերազմական քաոս են ապրում։ Զինադադարը փուլ է եկել»,-գրում է «Բերիո լուրերը»։ Այս օրերին զոհվածների թվում կան հայեր. Ջորջ Թաշճյանը, Ավետիս Թորոսյանը զոհվել էին ապրիլի 25-ին, իսկ նույն օրը վիրավորված Անի Ավագյանն ավելի ուշ՝ հիվանդանոցում։ Վիրավորների թվում են Անդո Բահարյանն ու Հարութ Բաքքալյանը։ «Միջին Արևելքում Սիրիայի պատերազմական իրավիճակը դեռ հեռու է խաղաղ հանգուցալուծման հասնելուց։ Հալեպի խաղաղ բնակչությունը, կենցաղային կաթվածահար վիճակով, հրթիռակոծումների և զինյալ բախումների մեջ իր գոյատևման համար է պայքարում։ Միայն անցյալ շաբաթվա պայթյունների պատճառով հազարավոր ընտանիքներ լքել են Հալեպն ու հեռացել՝ փորձելով առավել անվտանգ վայրեր տեղափոխվել, իսկ շատերը սպասում են 2015-2016 ուսումնական տարվա ավարտին»,-գրում է «Բերիո լուրերը»։  

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am