Նիկոլը հրապարակի ծնունդ է, հրապարակը նրան ձգում է

Հրապարակից՝ հրապարակ

Հավատացեք՝ Նիկոլին լավ եմ հասկանում, նա հրապարակի ծնունդ է, հրապարակով իշխանությունը վերցրած եւ դա է պատճառներից մեկը, որ նրան հրապարակը ձգում է։ Նա ամեն ինչ անում է հրապարակի համար, ինքը ուժ է փնտրում հրապարակում։ Սա է պատճառը, որ այսօր դարձյալ ընկել է դռնեդուռ, Կողբ գյուղում եւս նա հրապարակ է փնտրում, գնացել է հրապարակի ետեւից, դա նրա համար դեղ է, այդպես է նա լիցքավորվում։

Սա է պատճառներից մեկը, որ չի կարողացել աշխատել, մեկուկես տարի լինելով միահեծան իշխանություն՝ նա տեղում տիտիկ չի արել, միշտ ձգտել է երեւալ, մեյդանում լինել, միշտ ձգտել է հրապարակային լինել, բայց չմոռանաք՝ ձգտել է հրապարակային լինել մանրուքներում, թիթիզություններում, ինքնացուցադրման է ձգտել, շոուներում լինելը նրան հիշեցրել է դուխի մասին։

Այստեղ ինքն է՝ թամաշայի կենտրոնում։ Մինչդեռ, հիմնականում՝ երկրի առաջընթացի, տնտեսության զարգացման, արտաքին քաղաքականության, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման (որոնք խոստացել էր արագ լուծել, քանի որ իբր կախարդական փայտիկը ուներ) ճանապարհ այդպես էլ չընկավ, այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ պաշտոնը պարտավորեցնում է փողոցները չափչփելուց առաջ եւ առաջին հերթին՝ տիտիկ անել եւ մանրամասն աշխատել։

Նաեւ սա է պատճառը, որ ամենասիրուն եւ ամենաընտանեկան տոնը՝ Նոր Տարին եւս փորձում է վերածել հրապարակային շոուի, ինքնացուցադրման, ինքնահիացումի․․․ Սա է նրա տեսակը՝ ցուցադրականը, իսկ մնացածը, որ ավելի կարեւոր է, արել եւ անում է ընդհատակում, գաղտնի՝ խաբելով բոլոր հարցերում․․․ Նրա «Թափանցիկը» շատ ավելի անթափանց է, քան կարող է թվալ միամիտներին։ Նա իր «հրապարակայինի» խորքերում ավերիչ գործողություններ է իրականացնում, չկասկածե՛ք։ Չեմ ասելու ոչ սահմանադրական ճանապարհով գործադիր եւ օրենսդիր իշխանությունները վերցնելու, դատաիրավական համակարգը շրիշակի աստիճանի իջեցնելու, ՍԴ-ն իր կրունկի տակ մտցնելու փորձերի եւ գործողությունների մասին, չեմ ասելու պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների՝ միլիոնների հասնող ինքնապարգեւատրումների, պետական բյուջեի վատնումների, արցախյան խնդրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի, եւ այլնի մասին, չեմ խոսելու չտեսության, գյորմամիշության եւ «կտրել, ծեփել, փռել» նախնադարյան նկարտումների մասին․․․․

Բայց, ի վերջո, պիտի մեկընդմիշտ հասկանալ՝ պատասխանատվություն և պետության հանդեպ այս անձը չի ունեցել, չունի եւ երբեք չի ունենալու լրջմիտ վերաբերմունք․․․․ Նա հրապարակի մեջ էլ մնաց եւ մնում է հիմնական հարցը՝ այդ նույն հրապարակը դեռ որքա՞ն կարող է նրան հանդուրժել, այդ նույն հրապարակը ե՞րբ եւ ինչպե՞ս պիտի ինքնամաքրվի․․․

Հ․Գ․ Եվ քանի դեռ նա հրապարակներից տուն չի գնում, նրա թիկունքին կամ նրա իմացությամբ սորոսականությունը աջ ու ձախ տարածվում եւ ծլարձակվում է․․․ Եվ չեմ բացառում, որ մի օր նույն Նիկոլին կասեն՝ «Չաշխատեցի՞ր ամռանը, այժմ էլ բռնի վեր-վերի, քամին ծափ տա, դու պարի»․․․ Մտածեք, մարդիկ, մտածեք, թե ինչ ունեիք, ինչ ունեք եւ ինչ կունենաք, եթե դուք նույնպես չմտածեք եւ չլրջանաք․․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am