Գաստիկը խնդիրներ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ ու հետևել նրան

«Երրորդմասցի Լյովիկի»` Լեւոն Ղազարյանի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) ու Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) տեւական ժամանակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ եւ գժտված են եղել: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը:  Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալներ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) մեղադրական եզրակացությունները: Dատախազը, ներկայացնելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ 2014թ.-ի մայիսին կողմերը միմյանց հետ վիճել են մայրաքաղաքի սրճարաններից մեկում, որից հետո Վահան Հակոբյանն ու ընկերները որոշել են վրեժխնդիր լինել: «Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերներից վրեժխնդիր լինելու համար ամբաստանյալները նախ տուն են վարձել, ապա ձեռք բերել ավտոմեքենա եւ ինքնաձիգներ: 2015թ.-ի մարտի չորսին Վահան Հակոբյանն ու ընկերները տեղեկացել են, որ «Երրորդմասցի Լյովիկը» Դրաստամատ Թադեւոսյանի հետ գնալու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Դավիթ Իսպիրյանին: Երիտասարդները դեռեւս առավոտյան 10:50-ի սահմաններում եկել են ՔԿՀ եւ դարանակալել: Մինչեւ Լեւոն Ղազարյանի եւ Դրաստամատ Թադեւոսյանի ժամանելը` տարածք է եկել նրանց անվտանգությունն ապահովող Մեսրոպ Նազարյանցը, որը ոչինչ չի նկատել: Երեք ամբաստանյալները, իմանալով որ Լևոն Ղազարյանը գնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ` Դավիթ Իսպիրյանին տեսնելու,  հետևել են նրան:  Մեսրոպ Նազարյանցը պետք է հսկեր շրջակայքը, սակայն Գաստիկենց չի նկատել: Նախորդ տարվա մարտի 4-ին Երրորդմասի Լյովիկին և ընկերներին սպանելուց հետո, փախուստի են դիմել, մի քանի ավտոմեքենա են փոխել, Սուրեն և Կարեն Երեմյաններին պատկանող «Միլենա» տաքսի ծառայություն են գնացել:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am