Իշխանությունն՝ ինքը տեռորիստական խումբ է. Աշոտ Մանուչարյանը բացահայտում է

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ  հրատապ հրավիրված ասուլիսին անդրադարձավ Նորք-Մարաշում վնասազերծված խմբին անդամակցելու մեղադրանքով «Տիգրան Մեծ» ջոկատի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանի և «Հայրենիք և պատիվ» կուսակցության  նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալություններին: «Վերջին խայտառակությունը այդ հայտնի խումբն է և դրա հետ կապված ձերբակալությունները: Նախ շատ արագ հայտնի դարձավ, որ խումբը գտնվում է անվտանգության մարմինների վերահսկողության ներքո, որը արդեն իսկ տարօրինակ է»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը զարմանք է հայտնում , քանի որ, նրա խոսքով, տպավորությունը այնպիսին է, որ երկրի ղեկավարությունը կատարել է երկու գործողություն.«Մեկը խայտառակ վիճակի է հասցրել երկիրը և երկրորդը հասարակության մեջ արտանետել է մի խումբ, որը սադրանքով է զբաղված: Ենթադրենք, թե խումբը բոլորովին արդար նպատակներով ցանկացել է իշխանափոխության գնալ: Չէ որ իշխանությունը կրկնակի հանցագործություն է կատարում: Իշխանությունն ինքը տեռորիստական խումբ է: Մարտի 1-ին գնդակահարեց ժողովրդին: Հիմա էլ քշում է ժողովրդին իր երկրից: Մարտի 1-ով ոչ մեկը կալանավորված չէ: Ցանկացած ուժային գործողություն այս իշխանության դեմ՝ արդարացված է,-ընդգծեց Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը մեջբերում անելով`հիշեցրեց, որ Նաիրի Հունանյանը խոսել էր ողջ քաղաքական էլիտայի հետ՝հոկտեմբերի 27-ից առաջ և շատերը իրենց դիտարկումները փոխանցել էին նրան: Սակայն Սերժ Սարգսյանը ոչ մեկին դատի առաջ չկանգնեցրեց Հունանյանին ուղորդելու համար: «Այն դեպքում, երբ հոկտեմբերի 27-ին կար կատարված ոճրագործություն: Ես կարծում եմ, որ դա կատարվում է արտաքին թելադրանքի ներքո: Սա էլ կարող ենք համարել հերթական   կալանավորումներից մեկը, սակայն պետք է հաշվի առնենք գերվտանգավոր վիճակը, քանի որ Հայաստանը կանգնած է պայթունավտանգ ցնցումների մեջ»,-ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը: Աշոտ Մանուչարյանը գտել է ելքը. «Մեզ պետք է ժողովրդի մաքսիմալ կոնսոլիդացիա»: Անդրադառնալով երկրի նախագահին Մանուչարյանը նշեց.«Նա մի մարդ է, որը հայտնվել է արտաքին կառավարումների ազդեցության ներքո: Սակայն նրա կողմից իրականացվող այս ձերբակալությունները ավելի են ավելացնում լարվածությունը երկրում»: Մանուչարյան զայրացած է, քանի որ այսօր կատարված ձերբակալությունները չափից դուրս է համարում. «Խաչիկ Ավետիսյանը և Վլադիմիր Առաքելյանը ազնվագույն մարդիկ են, որոնք պատերազմի ժամանակ սխրագործություններ են արել: Գառնիկ Մարգարյանին էլ ճանաչում եմ 20 տարի և նշում եմ, որ նա արդարության համար պայքարող գործիչ է»: Լուսինե Ղազարյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am