Մահապարտի հոգեբանությամբ նետվել են «մարտի»` տրորելով բոլոր գրված ու չգրված օրենքները

Այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի եւ ՍԴ նախագահի շուրջ, իր վտանգավորությամբ չի զիջում Արցախյան ճակատում`առաջնագծում եւ դիվանագիտական ճակատում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։

Հրայր Թովմասյանը մի բան գիտեր, որ թափանցիկ զուգահեռ էր անցկացնում Սահմանադրական դատարանի եւ սահմանին (շփման գծում) կանգնած զինվորի միջև` ասելով, որ իր եւ գործընկերների համար Սահմանադրությունը, սահմանադրական կարգը պաշտպանելը նույնն է թե թշնամու ոտնձգություններին դիմակայելը`պետության, ժողովրդի առջեւ իրենց պարտքը կատարող տղաների համար։

Վաղվա Հայաստանի` իրական (ոչ «թավշյահեղափոխական») նոր Հայաստանի սահմանն այսօր իսկապես անցնում է Սահմանադրական դատարանով։ Եթե պարտվենք այս մարտում` թույլ տանք, որ քայլարածների պարագլուխն իր անսանձ-բռնատիրական նկրտումներից հրաշքով մազապուրծ այս վերջին «ամրոցն» էլ զավթի, կարող ենք լրջորեն վտանգել իրավական պետություն ունենալու, ինչպես կասեր Վենետիկի հանձնաժողովի նախագահը, երկիրը սահմանադրականության ակունքներին վերադարձնելու հեռանկարի վրա։

Շփման գծում հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմը, դատելով ամենից, ժամանակ է տվել Փաշինյանին` ներքին ճակատում ամրապնդելու իր դիրքերը, գնալու «ցավոտ զիջումների» (ո՛չ փոխզիջման) եւ վարչախումբն իր ողջ «թափով» նետվել է` չեզոքացնելու «ներքաղաքական դիմադրության օջախները»։

Եվ դարձյալ առաջնագծում Սահմանադրական դատարանն է. բարիկադի մի կողմում ՍԴ դատավորներն են (որոնց մեջ Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն, բնականաբար, չի մտնում) և նրանց կողքին (կամ մեջքին) կանգնած առողջ ուժերը։ Բարիկադի մյուս կողմում «թավշյա խունվեյբիններն» են` ֆյուրերիկի գլխավորությամբ, որ պատրաստ է ամեն ինչի. ոչ մի բանի առաջ չի կանգնում`պետության ողնաշարը ջարդելու, ընդհուպ`երկիրը կորցնելու գնով սեփական կեղտոտ խաղը պարտադրելու կողմնորոշիչները կորցրած ժողովրդին։

Մի քանի ամսվա «հրադադարից» հետո «հակառակորդը» լայնածավալ հարձակում է սկսել «շփման գծում»։ Կրակակետում այսօր Սահմանադրական դատարանն է, վաղը կենդանի թիրախ կարող է դառնալ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը։

Սորոսական «ախպերությունը» եւ սրանց կցորդի դերում հայտնված Հանրային խորհուրդը` Սաֆարյան-Իոաննիսյան զույգի ղեկավարությամբ, արդեն հայտ են ներկայացրել`վնասազերծելու դատաիրավական համակարգում պահպանվող «օտար մարմինները», որ հին իներցիայով դեռ ընդդիմանում են պետությունը լիակատար անարխիայի, անօրինականության, իրավական բեսպրեդելի պատանդ դարձնելու մոլուցքին։

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ սանձազերծած «պատերազմը» հորով-մորով չարած`Նիկոլի պնակալեզները սուր են ճոճում ՍԴ նախագահի վրա։ Եվ այնքան անհամբեր են, այնպես են շտապում, որ որոշել են մինչեւ Ամանոր անել իրենց սեւ գործը`բիրտ, փնթի կացնային մեթոդներով գործ կարել Հրայր Թովմասյանի վրա։ Որպեսզի ոչինչ չխանգարի` «դուխով» տոնելու «ուրախ նոր տարին» եւ տոնը ոգու տոն դարձնելու` բրդուճասեր հասարակությանը զեկուցելով «ՍԴ բլոկադան» սկսելու մասին։ Հերթի մեջ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է`նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու «ավետիսն», անկասկած կօգնի` լիարժեք դարձնելու «Փաշինյան եւ կամպանիայի» տոնական տրամադրությունը։

Երկուսն էլ` բարձր պրոֆեսիոնալներ, իրենց գործի իսկական գիտակներ, որոնք պատիվ են ունեցել` ղեկավարելու դատաիրավական բարեփոխումների գործընթացը, առաջինը` արդարադատության նախարարի, երկրորդը` գլխավոր դատախազի պաշտոնում։ Մարդիկ, որոնց մեղադրանք առաջադրելուց առաջ յուրաքանչյուր խելքը գլխին մասնագետ` քննիչ կամ դատախազ, յոթ անգամ կչափեր, հետո կկտրեր։ Բայց ո՛չ։ Սրանց համար տաբուներ, կարմիր գծեր չկան` մահապարտի համառությամբ, հետ չնայելով`տրորում են բոլոր գրված ու չգրված օրենքները, կարծես՝ աշխարհի վերջն է։

Չե՞ն հասկանում, որ սղոցում են այն ճյուղը, որի վրա նստած են ոչ միայն իրենք, այլեւ պետությունը, թքում ջրհորի մեջ, որից ջուր են խմում։ Որ կոնվեյերի ռեժիմով գործեր թխելով` գործեր, որ և՛ կան, և՛ չկան (սուտլիկ որսկանի ականջը կանչի), ո՛չ մեռած են, ո՛չ «սաղ», մեղադրանքներ կցմցելով օրենքի եւ իրավունքի «տառն» իրենցից հարյուր անգամ լավ իմացող անձանց վրա, որոնց եղունգը չարժեն, վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ իրենց ապօրինությունների համար։

Լա՛վ էլ հասկանում են։ Բայց այլընտրանք, նահանջելու տեղ չունեն։

Հանցագործի պես, որ մեկ անգամ անցնելով կարմիր գիծը՝ այլեւս չի կարողանում կանգ առնել․ ձեռք է տվել, պիտի խաղա...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 1055 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am