ՌԴ-ն միջազգային հանրությանը PR է ներկայացնում մեր զինվորների արյան շնորհիվ.Հովհ.Իգիթյան

Շփման գծում Ադրբեջանի կողմից սանձնազերծած ագրեսիայի  պայմաններում պատային իրավիճակ է ստեղծվել, որն էլ թելադրող կլինի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երկխոսության ժամանակ,հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ նկատում է,որ   հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արդեն դադարեցվել է, ու դա արել է  Ադրբեջանը. «Սեղանին դրված բոլոր փաստաթղթերի հիմքում մեկ հանգամանք է եղել՝ բոլոր փաստաթղթերը խաղաղ իրավիճակ էին ենթադրում: Այսօր խոսել, թե ինչ փաթեթի շուրջ պետք է բանակցեն կողմերը, անհեթեթ է, քանի որ Ադրբեջանը միայն ռազմական ճանապարհով է ուզում հասնել հարցի լուծման՝ օգտագործելով թե զենք, թե միջազգային կազմակերպությունները»: « Լեւոն Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպմանը եթե նրանք գործընթացի շուրջ պետք է խոսեն, ապա ենթարդրվում է, որ Բակո Սահակյանը կկրկնի իր նույն միտքը, թե ինչպես կարող ենք զսպել Ադրբեջանին, քանի որ վերջինս խախտել է բոլոր պայմանավորվածությունները: Պատերազմի ժամանակ պատային իրավիճակների մասին չեն խոսում: Եթե խոսում ենք Մինսկի խմբի մասին, այնտեղ կոնստրուկտիվ առաջարկներ հնչում են արդեն: ԼՂՀ-ն միանշանակ պետք է բանակցային կողմ լինի, ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է դրա կողմնակիցը»,-ասաց Իգիթյանը: «Միայն մենք կսանձնք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:   Ու դա ցույց տվեցին շփման գծում վերջին իրադարձությունները: Ու նաեւ՝ տեղին-անտեղին խոսք է գնում փոխզիջումների մասին. մենք փոխզիջում արել ենք արդեն, երբ ԼՂՀ-ին մենք ենք ներկայացնում բանակցային գործընթացում: Դա, իհարկե, ժամանակավոր է ու երբ հակամարտությունը լուծվի, ապա առանց ԼՂՀ միջամտության դա աբսուրդ է: Մեր գործողությունները պետք է ինչքան հնարավոր է զգայականությունից զերծ լինեն»,-կարծում է Արտակ Դավթյանը: Ինչ վերաբերում է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Հովհաննես Իգիթյանը նկատեց. «ՌԴ-ն միջազգային հանրությանը PR է ներկայացնում մեր զինվորների արյան շնորհիվ»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am