«Ինչո՞ւ են մեզ ձեռ առնում». պայմանագրային զինծառայողներին պարգեւատրել են 3200-ից 10 հազարական դրամ

Իջեւանի զորամասում պայմանագրային զինծառայողներին որպես պարգեւավճար տրված գումարները տատանվում են 3200-ից 10 հազար դրամի սահմանում: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել պայմանագրային զինծառայողներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ:

«Անցած տարի 60 հազար են տվել, իսկ այս տարի 3200-ից մինչեւ 10 հազար դրամ: Կոնկրետ ինձ 10 հազար դրամ են տվել, ու ոչ մեկն այդ գումարը դեռ չի հանել քարտից, մենք պատրաստ ենք այդ փողը փոխանցել անապահովներին կամ զոհվածների ընտանիքներին։ Ինչո՞ւ են մեզ ձեռ առնում, ԱԻՆ-ի ու ոստիկանության աշխատակիցներին, բժիշկներին տալիս են, իսկ սահման պահող տղերքին` ոչ»,-ասել է զինծառայողը:

Պայմանագրային զինծառայողը նշել է, որ ինքը ստանում է 176 հազար դրամ աշխատավարձ, ինչն իր ընտանիքին չի բավարարում. «Այդ գումարից 40 հազար տան վարձ եմ տալիս, 30 հազար կոմունալ վճարումներ, 80 հազար դրամ էլ վարկերն եմ փակում, բա մնացածով ես ինչպե՞ս երեխա պահեմ»,-հարցրել է նա:

Զինծառայողը նշել է, որ իրենք դիմել են ՊՆ թեժ գիծ, որտեղից իրենց հայտնել են, թե զորամասին գումար փոխանցվել է լավագույններին պարգեւատրելու նպատակով:

«Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել.

««Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է ՀՀ պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների` տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը»,- ասվում է ՊՆ հայտարարությունում

դիտվել է 509 անգամ
Լրահոս
«Ես երբեք իրենց վրա չեմ նստել» Սրբազանը ծաղրեց Ալենին (video) Սամվել Բաբայանը խնդիրներ ունի (video) Սա մեր ներքին խնդիրն է ու այս հարցը լուծելու ենք․ Սրբազանի կարևոր մեսիջը միջազգային լրատվականներին (video) Ջրհեղեղի համար եք շնորհակա՞լ․ Փաշինյանը՝ Սանահին կայարանի բնակիչներին (video) «Ա՛յ լակոտ Յոժ, քեզ էլ փող չեն տալու, որ հաչաս»․ Արա Վարդանյան (video) Այլանդակ վերաբերմունք կա․ այս հարցը պիտի լուծենք․ Բագրատ Սրբազան (video) Աննան ֆռֆռալով Նիկոլին կտանի համապատասխան տեղը․ մանկավարժ (video) Փողոցում մարդկանց թիվը կապ չունի․ Նիկոլն ու իշխանությունը հեռացվում են․ Քենիայից ժամանած զինվորական (video) Ես դրանց ի՞նչ պատասխանեմ․ իրենք թող իրենց յուղով տապակվեն․Սրբազանը՝ Նիկոլի ու ՔՊ-ականների մասին (video) Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե․․․ Բագրատ Սրբազան (video) Բագրատ սրբազանը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորության մասին (video) Մասիսում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակը Ալեն Սիմոնյանն ո՞վ է, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում․ Բագրատ Սրբազան (video) Կառավարությունը ոչ կոմպետենտ է, չկարողացան կանխարգելել, որ այդ աստիճանի աղետ տեղի չունենա․ Բագրատ Սրբազան Կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր չունի, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են․ Բագրատ Սրբազան «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր Մեր խնդիրն է՝ իրական բանակցությունների հասնել, ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է․ Սրբազան Ալենը հույս ունի՝ մինչև 2026-ը մնալու՞ ա, ես խիստ կասկածում եմ․ Միհրան Մախսուդյան (video) ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան Փաշինյանի հեծանիվ քշելը ցույց է տալիս, որ վախենում է հանրությունից. Ստեփան Դանիելյան Փաշինյանը՝ հայկական «կոմունիկացիոն տուպիկի» ճարտարապետ Ալենը մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում․ Սուրեն Պետրոսյան (video) Ստեփանավանում «BMW X5»-ը բախվել է կայանած «BMW E46»-ին․ հոսպիտալացվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա Այսօր բանակցություններ գոյություն չունեն, Ադրբեջանը խոսում է սպառնալիքի և պարտադրանքի լեզվով, մեր խնդիրն է՝ բանակցությունները դարձնել իրական և բազմակողմանի․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am