«Մոտ 400 մետր խրամատ ենք փորել, մեր միսիան դա էր». Աշոտ Աղաբաբյան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետեւում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների։ ՊԲ բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը երեկ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, չպատասխանեց հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը նոր գրոհի է պատրաստվում։ «Ինչ է, եթե պատրաստվեր, ես պետք է ասեի՞»,- մուննաթ եկավ Հասրաթյանը։ Հարցրինք՝ իսկ կուտակումներն իրենց մասշտաբայնությամբ նման են ապրիլմեկյան դրությանը, գուցե ավելի կամ պակաս մասշտաբային են։ Խոսնակն ասաց, որ ինքը չի կարող համեմատել։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, մինչդեռ, երեկ չէր բացառել, որ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների։ Նա ասել էր, որ տոն օրերին հակառակորդն աննախադեպ ակտիվանում է։ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որը մի խումբ կամավորների հետ նախօրեին է վերադարձել Արցախից, որովհետեւ նոր հերթափոխ է եղել, նույնպես չբացառեց նոր գրոհի հավանականությունը։ «Ադրբեջանի հանդարտությանը չի կարելի խաբվել, մի բան եթե քաղաքական ճանապարհով չի լուծվում, ռազմականով է լուծվում»,– ասաց նա։ Անդրադառնալով հակասական տեղեկություննեին, որ կամավորներն ավելի շատ խանգարել, քան օգնել են զինվորներին, որ սահմաններ չեն հսկել, ՀՀԿ-ականն ասաց, որ իրենց առաքելությունը եղել է զինվորին չխանգարելը։ «Մենք չորս օր ենք անցկացրել սահմանին, առաջին գծում՝ փոխարինելով զինվորներին։ Իրենք եկան-լողացան, հանգստացան, հետո մենք անցանք ինժեներական աշխատանքների։ Մոտ 400 մետր խրամատ ենք փորել, մեր միսիան դա էր։ Իմաստ չի ունենա, որ մեր տարիքի զինվորը գնա առաջնագիծ, որովհետեւ այսօր էլեկտրոնային դար է, ասենք, դիպուկահարը կարող է կամպյուտերով խփի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am