Հարությունը վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցի է ոչնչացրել

Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, ականանետի նշանառու 20-ամյա Հարություն Բադալյանը վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցիների է ոչնչացրել։ Մեր հանդիպման ընթացքում նա պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում թշնամին սկսել է հյուսիսային հատվածում (Թալիշ) գտնվող առաջնագիծը երկու ժամ ականանետներով ռմբակոծել, որից հետո մոտ 10 հոգով ներխուժել են։ «ժամը 05:00-ի սահմաններում արդեն մտան դիրք։ Ես տեսա, որ կուտակումներ կան դիրքի մոտակայքում, միանգամից զեկուցեցի, դիրքն անցավ շրջանաձեւ պաշտպանության։ Արդեն նրանք մտել էին դիրք, նռնակ նետեցին, ոտքից վիրավորվեցի, ընկա, հետո ուժ գտա իմ մեջ, նորից վեր կացա։ Վեր կացա, նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին, միանգամից վազեցի այդ ուղղությամբ, հրաձգային զենքով մեկին խփեցի, մյուսը վախեցավ, փախավ, նրան էլ հենց փախչելու ժամանակ խփեցի։ Մնացածը փախչում էին որտեղից որ եկել էին։ Այդ ժամանակ դիրքի ավագի օգնությամբ նռնակ նետեցի, մեկն էլ ոչնչացվեց, ու մնացածը փախան դիրքերից, ես հետեւներից ընկա, բայց արդեն ոտքիս ցավին չդիմացա, ընկա գետնին եւ սկսեցի պառկած դիրքից կրակել, որպեսզի չգան իրենց դիակները փորձեն տանեն կամ նորից վնաս տան։ Մոտավորապես 10 րոպե հետո ինձ արդեն իջեցրել են հոսպիտալ»,–պատմեց հերոսը։ Բադալյանը, նկարագրելով դիրքեր ներխուժած ադրբեջանցիներին, ասաց, որ նրանք հիմնականում պայմանագրային զինծառայողներ էին. «Չափսերով լավ մեծ էին ու այդ ընթացքում վիրավորվածները գոռում էին, դա մեզ ավելի էր ուժ տալիս»,– ասաց նա։ Հարություն Բադալյանը նշեց, որ հարձակումն անսպասելի էր եւ թեեւ չնչին վախեցել են, բայց չեն խաոնվել ու ճիշտ են գործել։ «Արկակոծում եղել է, բայց այդ քանակությամբ, նման տրամաչափի զենքերով չի եղել։ Մենք չէինք նայում արկակոծմանը, նկատեցի կուտակումները եւ միանգամից զեկուցեցի»,– մեզ հետ զրույցում ոգեւորությամբ պատմեց ականանետի նշանառու Հարության Բադալյանը։ Նա ծնողներից գաղտնի է պահել, որ 17 ամիս աոաջնագծում է ծառայել՝ ասելով, թե երրորդ գծում է. «Ծնողներս որ իմանային՝ կանհանգստանային, ղրանից ես էլ կանհանգստանայի ու նորմալ չէի ծառայի։ Ես արդեն հոսպիտալում եմ եղել, երբ խոսել եմ ծնողներիս հետ, էլի չէի ուզում ասել, որ վիրավորվել եմ, զանգահարեցի, ասեցի՝ թեթեւ քերծվածք եմ ստացել, բայց դե եկան տեսան»,–պատմեց 20-ամյա զինծառայողը։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am