Ալիևի կողմից ադրբեջանցու պարգևատրումը լուրջ փաստարկ կդառնա ՄԻԵԴ-ում

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է ԼՂՀ ՊՆ զինծառայող, եզդի 19-ամյա Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին: Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը հրապարակավ հայտարարել է, որ իր իշխանության համար ոչ միայն ընդունելի, այլև խրախուսելի է ահաբեկչական ԻԼԻՊ-ի մեթոդները, որի դեմ այսօր պայքարում է ողջ աշխարհը: Ալիևի այդ քայլը լուրջ փաստարկ կդառնա հայկական կողմի համար ՄԻԵԴ-ում: Ապրիլի 2-ին սանձազերծված 4-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանցիների կողմից գլխատված երեք զինծառայողների գործերով քննությունը արդեն սկսվել է ՄԻԵԴ-ում, խոշտանգումների հետ կապված առաջիկայում ևս մի քանի գործեր կուղարկվեն ՄԻԵԴ: Այս մասին1in.am-ի հետ զրույցում ասել է զինվորների խոշտանգումների հայցերով զբաղվող փաստաբանական խմբի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը: Արդեն հրապարակվել է, որ գլխատված են եղել 19-ամյա ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի, 30-ամյա մայոր Հայկ Թորոյանի և 68-ամյա վարորդ Հրանտ Ղարիբյանի մարմինները: Գլխատված զինվորներին հուղարկավորել են այդ վիճակում, ադրբեջանցիները վերադարձրել են միայն ժամկետային զինծառայող 19-ամյա Քյարամ Սլոյանի գլուխը: Ապրիլի 2-ին սանձազերծված 4-օրյա պատերազմի արդյունքում զոհված և ադրբեջանցիների կողմից խոշտանգված մյուս զինվորների հարազատները ևս պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց գործերով դեռ քննություն է գնում: Ինչպես հայտնի է, քննչական կոմիտեում այդ առթիվ քրգործ է հարուցվել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե որ զինվորներն ու Թալիշի 3 խաղաղ բնակիչները կենդանության օրոք խոշտանգվել են, թե ոչ: Հիշեցնենք, որ ապրիլի 1-4-ը ադրբեջանական կողմի ագրեսիայի ընթացքում արձանագրվել են խաղաղ բնակիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ: Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները վայրագաբար սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների և կտրել նրանց ականջները: Սոցիալական ցանցերում հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների նկարներ` գլխատված հայ զինծառայողի գլուխը ձեռքներին: Բացի այդ, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հանձնված 18 հայ զինծառայողների դիակները խոշտանգված են եղել: Ագրեսիայի հետևանքով զոհվել է նաև 12-ամյա հայ երեխա, երկուսը վիրավորում են ստացել: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում փաստել էր, որ վերը նշված գործողությունները հակամարդկայնության աղաղակող դրսևորում են և հակասում են պատերազմի վարման օրենքներին, կոպտորեն խախտում միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ նորմեր: Նշենք, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։ ««Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի,- ասել է հանձնաժողովը՝ հավելելով,- այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները»։ Artsakhpress.am  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am