Փաշինյանի «կյանքի-մահու» հարցը․ ով է կողմ, ով դեմ

Արմեն Սարգսյանը, ի հեճուկս տասնյակ իրավաբանների կոչի, ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագիծը: Այն ստորագրելուց կես ժամ անց ՀՔԾ քննիչները մուտք գործեցին Սահմանադրական դատարան, թե ինչու, շատ պարզ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը, ըստ Սահմանադրության, երկրում սահմանադրականության և օրենքի գերակայության պահպանմանը հետևողի դերում պետք է լինի, իր ստորագրությամբ սկիզբ դրեց Սահմանդրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլին՝ կանաչ քարտ տալով դատական իշխանությունն ամեն գնով իրեն ենթարկել ցանկացող գործադիր իշխանությանը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հնարավորինս արագացնել ՍԴ այս կազմը չեզոքացնելու օպերացիան: Քանզի իրականում Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության ամուր լինելը թվացյալ է: Այո, նա ունի խորհրդարանական մեծամասնություն, որն այս պահին դեռեւս իր հպատակն է, բայց երաշխիք չի կարող ունենալ վաղվա հարցում: Բանն այն է, որ գործող Սահմանադրությունը տալիս է իրեն հեռացնելու, վարչապետին անվստահություն հայտնելու լիարժեք հնարավորություններ: Ու եթե այս պահին չի նշմարվում նման հեռանկար, նույնը չի կարելի ասել հաջորդ պահի համար: Ուստի՝ Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես հարկավոր են սահմանադրական փոփոխություններ եւ որքան շուտ, այնքան՝ լավ: Այդ ճանապարհով պետությունն անցում կկատարի նախագահական համակարգին, իսկ Փաշինյանն էլ դառնալով ՀՀ նախագահ, միահեծան կկառավարի իշխանությունը եւ բուրգն ամբողջությամբ կպահի իր ձեռքերում: Այս ճանապարհին նա պետք է վերացնի բոլոր խոչընդոտները:

Դրանցից մեկն այսօր իշխանության թիրախում հայտնված ՀՅԴ-ն է: Նիկոլ Փաշինյանը այս հարցով բանակցել է Հրանտ Մարգարյանի հետ ու մերժում ստացել, քանի որ վերջինս հիշեցրել է, որ ՀՅԴ-ն պառլամենտական համակարգի ջատագովն է եղել: Հաջորդ մերժողը եղել է Գագիկ Ծառուկյանը, ով նույնպես լավ օրեր չի ապրում այսօր եւ նրա բիզնեսները խոշորացույցի տակ են հայտնվել: Միակ համախոհը մնում է էլիտար տուրիստ Արմեն Սարգսյանը, ով մի կողմից ունի փաստաթղթերի լեգիտիմության խնդիր ու միայն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացնելու շնորհիվ է, որ մինչ այս պահը զբաղեցնում է այդ պաշտոնը եւ հարկատուներիս հաշվին շրջագայում աշխարհով մեկ՝ առաջ տանելով իր բիզնես շահերը: Կարելի է ասել Սարգսյանի աջակցությունը հարկադրված է, որը հստակ գին ունի՝ իր նախագահությունը: Ինչեւէ սահմանադրական փոփոխությունների ամենալուրջ խոչընդոտը մնում է ՍԴ-ն իր նախագահով, որը հեղինակել է գործող Սահմանադրությունը ու ոչ մի պարագայում չի կարող կողմ լինել հնի վերադարձին:
Իհարկե, կան այլ հարցեր, որոնց լուծման բանալին կրկին ՍԴ-ում է, օրինակ Արցախի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, եւ վերջապես Փաշինյանի համար կենաց-մահու կռիվ դարձած Ռոբերտ Քոչարյանի գործը եւ այլն, բայց գերխնդիրը սահմանադրական փոփոխություններն են: Քանի որ բռնել-փակելով, տնտեսական զրո շարժով, աշխարհում իզգոյի իր կարգավիճակով Նիկոլ Փաշինյանը չի կարող հեռուն գնալ, ուստի մնում է իշխանությունը ամբողջովին բռնազավթել եւ այդ նպատակով նա պետական ողջ ապարատը բաց է թողել ՍԴ-ի վրա:

Անի Սահակյան

դիտվել է 1602 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am