«Արմեն Թավադյանը ևս տեղափոխվեց Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ։
Ակնհայտ է քայլիշխանության վախը, երբ մեկ տարի է ապօրինի կալանավորված է Երկրորդ Նախագահն, այժմ էլ նույն ապօրինությամբ ազատությունից զրկվեց նրա պայքարի առաջամարտիկներից մեկը, մինչդեռ վերջիններս մշտապես պայքարել են հանուն Հայոց Պետականության, այժմ էլ պայքարն ունի նույն բովանդակությունը, ուրեմն ստացվում է՝ նորօրյա իշխանությունը մոլեռանդ կռվի է բռնվել հայրենիքի համար պայքարողների դեմ՝ սանձազերծվածը կոչելով արդարադատություն։
Մխիթարում է բացառապես այն, որ մեր շարքերում բացառիկ գաղափարական ազատությամբ օժտված անհատներ են, որոնց կամքը կոտրել նման ճղճիմ մեթոդներով թերևս անհնար է։
Ինչևէ, պատրաստ ենք ընդունել ու տանել ամեն հարված՝ մեր պայքարը հանունի համար է։
Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Թավադյանի՝ մենք կրկնակի ուժգնությամբ ենք պայքարելու քաղաքական հետապնդումների դեմ, Հայաստանի ու Արցախի դեմ ձևավորված կործանարար արշավի դեմ, մարդու իրավունքների ոտնահարման դեմ և հանուն մեր վաղվա վառ ապագայի, հանուն գալիք հաղթանակաների։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը