Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը. «ՀԺ»

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Շուշիի ազատագրման օրվան՝ մայիսի 8-ին: Խոսքը տոնական նախապատրաստությունների մասին չէ: Շուշիի օրվան  նախապատրաստվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Չի բացառվում, որ նույն օրվան է նախապատրաստվում նաեւ ադրբեջանական բանակը: Նախապատրաստություններ  Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր»: Մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ հաստատում էին զորքերի տեղաշարժի եւ կուտակումների մասին տեղեկատվությունը, եւ նշում, որ իրենք երրորդ երկրին՝ Հայաստանին մտադիր չեն զեկուցել իրենց զորքերի տեղաշարժի մասին եւ իրենց զորքերն ինչպես ուզեն, այնպես էլ կշարժվեն: Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդակցությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, որին մասնակցել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջին երկու օրերին տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով: «Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում էր հանդիպման մասին մամուլի հրապարակման մեջ: Մայիսի 1-ին էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ դիրքեր մեկնելու կոչով դիմել էին երիտասարդներին: Հրամանատարների կոչը լուրջ տեղեկատվություն էր պարունակում պատերազմական վիճակի վերաբերյալ. «Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում(…) թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում»,-դիրքերից հաղորդում են կամավորական ջոկատների հրամանատարները: Նրանք հղում են անում 25 տարի առաջ տեղի ունեցած հայկական կողմի համար կորուստներով լի «Օղակ» գործողությանը եւ հիշեցնում, որ դրանից ընդամենը մեկ տարի անց Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ: «Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում ու խաղաղությունը վերահաստատելով՝ դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»,- ասվում է երիտասարդ կամավորներին ուղղված կոչում: Կայքերից մեկն էլ երեկ գրեց, որ տարբեր քաղաքացիներ իրենց հայտնել են, որ վերջին օրերին իրենց զանգահարում են զինկոմիսարիատներից եւ խնդրում ներկայանալ: Կայքի լրագրողը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք մոբիլիզացիա՞ է սկսվել, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ պարզապես ճշտումներ են կատարվում: Մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չէին եղել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ չի բացառել, որ տոն օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- ասել է Բաբայանը: Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է  ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am