Նիկոլը գիտի՝ գնում ենք «քյալլի ընկնենք», բայց մեկա՝ կապրիզ ա անում․Շանթ Հարությունյան (video)

Այն մարդիկ, ովքեր ինձ փորձում են վախկոտ ներկայացնել, լոգիկայի դեգրադացիա ունեն։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

Նա նշել է, որ այդ մարդիկ, իրենց պահվածքով ցույց են տալիս, որ ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներ կան․ «Այդ մարդիկ ամոթի զգացում չունեն, որովհետև իրենք ուրախ են, որ ընդդիմադիրներն իրենց հայացքների համար հալածվում են»։

Խոսելով վերջին մեկ տարում հրապարակայնորեն չխոսելուց՝ Շանթ Հարությունյանն ասել է, որ դա բարոյական զգացումից էր, որ ինքը չէր խոսում․ «Սերժ Սարգսյանն ինձ կալանավորել էր, որ ես վեց տարի չխոսեմ։ Ու, երբ ինձ վաղաժամ ազատ արձակեցին, որի հետ ես համաձայն չէի, ելնելով ներքին բարոյականությունից՝ ես մեկ տարի չեմ խոսել»։

Անդրադառնալով որդուն՝ Շահեն Հարությունյանին աշխատանքից ազատ արձակելու հարցից, Շանթ Հարությունյանն ասել է, որ դա նախապես պլանավորած է եղել. «Ես որոշել էի խոսել նոյեմբերի 5-ին։ Այդ օրը լրանում էր իմ ազատազրկման վեց տարին ու երբ լրագրողներն ինձ զանգահարում ու ասում էին, որպեսզի հարցերի պատասխանեմ, ես ասում էի, որ կխոսեմ նոյեմբերի 5-ին ու իմ հեռախոսազանգերը ԱԱԾ-ն գաղտնալսում էր։ Շահենին աշխատանքից ազատեցին նոյեմբերի 1-ին, որպեսզի, երբ ես նոյեմբերի 5-ին խոսեմ, ասեն՝ որդուն ազատել են, դրա համար է խոսում»։

Անդրադառնալով 2018-ի ապրիլյան իրադարձություններին ու դրանից հետո նոր իշխանության քայլերին՝ Շանթ Հարությունյանն ասել է, որ միայն գործելաոճով կարելի է ցույց տալ՝ տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե ոչ, սակայն երևում է, որ ոչ մի նոր բան չի արել Նիկոլ Փաշինյանը։

Շանթ Հարությունյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ ներքաշված չէ, պարզապես Հայաստանում, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա գործում է ռուսական «Կա-Գե-Բե»-ն. «Նիկոլ Փաշինյանը ռուսների գործն է անում։ Եթե վաղն Արցախի շուրջ պատերազմ հրահրվի, ընդդիմադիրներն ասելու են՝ Նիկոլն էր մեղավոր, «նիկոլականներն էլ» ասելու են՝ ընդդիմադիրներն են մեղավոր, և այս ամենը ռուսների ուզածն է»։

Ամփոփելով խոսքը՝ Շանթ Հարությունյանը մաղթել է բոլորին խաղաղություն․ «Այն ժողովուրդը, որը չի հասկանում՝ պետությունն ինչ է, կորցնելու է այն։ Մարդկանց միջից պետք է չարությունը դուրս գա, հայ ժողովուրդը պետք է ունենա սիրո և ամոթի զգացում»։

դիտվել է 979 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am