Ռուսաստանի և ԱՄՆ-ի զենքի վաճառքի կանոնների տարբերությունների մասին

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է. «Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ: Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին և ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն է պատմում աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Ստոքհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի փորձագետ Սայմոն Վեյզեմանը. «Զենքերի վաճառքն անշուշտ արտաքին քաղաքականություն է, ուստի, այստեղ որոշումներն ընդունվում են միջազգային քաղաքականության համատեքստում»: Նրա խոսքով, զենքի համաշխարհային վաճառքի ոլորտում գործում է ընդամենը երկու սահմանափակում: Արգելվում է զենք վաճառել երկրներին, որոնց վրա համապատասխան պատժամիջոցներ է դրել ՄԱԿ-ը, և արգելվում է որոշ տեսակի զենքեր վաճառել, ասենք, ականներ, եթե երկիրը միացել է տվյալ զենքի վաճառքն արգելող պայմանագրին: Այդ երկու կետերից զատ որևէ այլ ֆորմալ սահմանափակում չկա: «Սակայն որոշ երկրներում հասարակությունը մասնակցում է զենքի վաճառքի գործարքների որոշումներ ընդունելիս: Միացյալ Նահանգներում, օրինակ, այն արվում է բաց և անպայման Կոնգրեսի հավանությունը ստանալու դեպքում: Ֆրանսիայում նույնպես, խորհրդարանը պետք է հավանություն տա նման գործարքներին: Սակայն Ռուսաստանում Դուման որևէ դեր չի խաղում և զենքի վաճառքի որոշումն ընդունվում է միայն կառավարության կողմից», – ասում է Վեյզեմանը: Հիշեցնենք, որ 2012-ին Միացյալ Նահանգներում, որը երբեք Ադրբեջանին զենք չի վաճառել, սկսել էին քննարկել Բաքվին որոշ տեսակի զենքերի վաճառքի հնարավորությունը: Այդ խոսակցություններն ի հայտ գալուն պես ԱՄՆ-ի կոնգրեսականները նամակ ուղղեցին Պետքարտուղարություն՝ պահանջելով արգելել հնարավոր գործարքը, որից հետո Պետքարտուղարությունն արգելք դրեց Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքի վրա: «Լեռնային Ղարաբաղի խնդրից զատ, Արևմուտքի երկրները արգելում են զենքի վաճառքն Ադրբեջանին՝, հաշվի առնելով այդ երկրի ինքնակալական համակարգը», – նշում է Վեյզեմանը: Այսօր Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Թուրքիան և Իսրայելը: Եվրամիությունը հատուկ որոշում է ընդունել, որն արգելում է անդամ պետություններին կողմերին զենք վաճառել: Նույն արգելքն է ընդունել Միացյալ Նահանգները: Սակայն, Սայմոն Վեյզեմանի խոսքով, Ադրբեջանի հիմնական խնդիրը նավթային եկամուտների նվազումն է. «Տնտեսական դժվարությունների և նավթի գների անկման պատճառով, Ադրբեջանի ռազմական բյուջեն, թեև մնալու է Հայաստանի ռազմական բյուջեից զգալիորեն ավելի, լուրջ խնդիրներ է ունենալու, և մենք դեռ կտեսնենք, թե ինչպես են իրենց պահելու զենքի մատակարարները, երբ Ադրբեջանն ի վիճակի չլինի վճարել կանխիկ դրամ գնված զենքի դիմաց»: Հայաստանի ռազմական բյուջեն մնում է սահմանափակ, սակայն, փորձագետը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերն իրենցից լուրջ ուժ են ներկայացնում. «Միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը զարգացել և դարձել է բավականին լուրջ ուժ, որն ի վիճակի է որոշակի առումով ինքն իրեն պաշտպանել նույնիսկ առանց Հայաստանի ուժերի ուղղակի աջակցության»: Փորձագետը հիշեցնում է, որ թեև զենքի միջազգային վաճառքը բիզնես է՝ իր կոշտ օրենքներով, բազմաթիվ զարգացած երկրներ իրենք իրենց առջև որոշակի բարոյական արգելքներ են դնում՝ հրաժարվելով զենք վաճառել հակամարտության մաս հանդիսացող ոչ ժողովրդավարական երկրներին: Հենց այդ արգելքների բացակայությունն է հարուստ պաշարներ ունեցող երկրներին վերածում աղքատ պետությունների, որոնք իրենց զինանշանի վրա Կալաշնիկովի ինքնաձիգ հրացան են տեղադրում: Հուսանք՝ տարածաշրջանի երկրներից և ոչ մեկը նման ուղով չի ընթանա:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am