Տարկետման վերացում՝ պոպուլիզմ, թե՞ սոցիալական արդարություն

  Ազգային ժողովում  հավանաբար շուտով  կշրջնառվաի կրթության համակարգից տարկետման իրավունքն ամբողջությամբ վերացնելու մասին օրինագիծը: Հայելի ակումբում այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նախաձեռնութան հեղինակներից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ նախագծի շրջանառությունը կապված չէ ապրիլյան քառօրյա պետերազմի հետ: Ըստ Թևան Պողոսյանի՝ դեռ երկու տարի առաջ՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանն  ու Ռուբիկ Հակոբյանը հանդես էին եկել  բուհական համակարգից տարկետման իրավունքն ընդհանրապես վերեցնելու մասին  օրենսդրական նախաձեռնությամբ: Այն ժամանակ թեժ քննարկումներից հետո օրինագծի քննարկումը հետաձգվեց: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, երբ Ռուբիկ Հակոբյանն այդ հարցը բարձրացրեց, պարզվեց, որ նմանատիպ նախաձեռնություն պատրաստվում է հանդես բերել նաև կառավարությունը. «Առաջին անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նաև իմացանք, որ կառավարությունն ունի իր սեփական նախաձեռնությունը, խոստում եղավ, որ նաև մեր կողմից ներգրավվածություն կլինի այդ քննարկումներին»,- նշեց Թ. Պողոսյանը: Իբրև օրինագծի ջատագով՝ Թևան Պողոսյանը նշում է բանակից խուսափելու կոռուպցիոն օղակներից մեկը բացառելու մղումը: Ըստ Թևան Պողոսյանի՝  իրեն հայտնի են բանակից խուսափելու 3 տարբերակ՝ մեկը երկրից մեկնելն է, հաջորդը՝ առողջական խնդիրներ ունենալու դեպքում է, որն  իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, իսկ մյուս տարբերակը կրթական համակարգի տարկետումն է: Եվ քանի որ Թևան Պողոսյանն իր իսկ բառերով ասած՝ <<կախարդական փայտիկ>> չունի և կոռուպցիան միանգամից բոլոր օղակներից բացառել հնարավոր չէ, ուստի իրենք առաջարկում են օղակներից մեկը  պարզապես փակել՝ այն է վերացնել տարկետման իրավունքը, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք կսահմանվեն օրենքով / միջազգային օլիմպիադաներում լավագույն արդյուքներ ունեցողներ, արվեստի և մաշակույթի որոշակի ճյուղերում տաղանդավոր երիտասարդներ և այլն/: ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորասյանը համակարծիք է Թևան Պողոսյանի հետ: Նրանք երկուսն էլ առաջարկում են, որ կրթական համակարգի մուտքն առնվազն պետք է սոցիալական արդարության հիմքի վրա լինի. «Շատ են խոսում, թե ինչպե՞ս կարելի է չօգնել մարդկանց զբաղվել գիտությամբ, հատկապես՝ ասպիրանտներին: Մեր առաջարկը եղել է, որ այս խողովակի մուտքն արդար լինի՝ թող գնան բանակ, գան ու դրանից հետո գիտությամբ կզբաղվեն»,- ասում են բանախոսները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի դիտարկմամբ՝ վերջին տարիներին տարեկետման ծավալները էականորեն կրճատվել են՝ տարեկան միջին հաշվով 1700 պետպատվեր տեղ է տրվում  բակալավրիական, 400 տեղ ՝մագիստրոսական, մոտ մոտ 144 տեղ էլ ասպիրանտական համակարգում:   Կան մասնագիտություններ, որոնք առհասարակ պետական պատվեր չունեն՝ օրինակ, ԵՊՀ  իրավագիտությունը և միջազգային հարաբերությունները. «Համաձայն չեմ այն տարածված կարծիքին, թե բանակից հետո երիտասարդներն ավելի քիչ են հետաքրքրվում գիտությամբ: Կարող եմ վստահաբար պնդել, որ հրաշալի երիտասարդներ ունենք, որ բանակում ծառայելուց հետո ավելի խորն են գիտակցում, թե ուզո՞ւմ են տվյալ ոլորտում մասնագիտանալ, թե՞ ոչ»: Նա կարծում է, որ մենք մի երկրում ենք ապրում, որտեղ պատերազմը բնական վիճակ է, և, ըստ նրա, պետք է բոլորը զորակոչվեն: Թ. Պողոսյանն էլ լիահույս է, որ նախագիծը  քննարկվելուց հետո, առաջիկա սեպետեմբերի 1-ից հետո կարող է ընդունվել: Ընդունվելու դեպքում, օրենքն, իհարկե հատադարձ ուժ չի ունենա և կտարածվի գալիք տարիների բուհ ընդունվածների վրա: Արդյոք տարկետման իրավունքի վերացումը կարող է լուծել բանակում սոցիալական արադարության հարցը: Ուշագրավ է, որ և՛ Թևան Պողոսյանը և՛ Շիրակ Թորոսյանը հարցին տալիս են բացասական պատասխան: Բանակից խուսափելու մյուս կոռուպցիոն  տարբերակները՝ առողջության հիմքով և  երկրից հեռանելու հիմքով կշարունակեն մնալ ու վստահաբար կոռուպցիոն ռիսկերն այդ ուղղությունենրով կշարունակեն մեծանալ: Ստացվում է, որ տարկետման իրավունքը վերացնում են վերացնելու և ոչ թե  բանակի համար ինչ-որ հարց լուծելու համար, որովհետև որևէ վիճակագրություն չի փաստում, թե բոլոր տարկետում ստացողները 100 տոկոսով բանակում չեն ծառայում: Որքան էլ որ բանախոսները չընդունեն՝  նաև փաստ է, որ իբրև մասնագետ բանակ զորակոչվողները զինված ուժերի համար ավելի օգտակար կարող են լինել: Ուստի տարկետման  խնդիրն այս պահին ավելի շատ  գտնվում է պոպուլիզմի, քան թե խորքային խնդրի լուծման դաշտում:   Կարինե Սարիբեկյան  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am