Սենսացիոն առաջարկ

«168 Ժամ» թերթը գրում է. «ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք մտել ՀԱՊԿ: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին: «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»,- ասել է նա: Առաջին հայացքից՝ շարքային այս հայտարարությունները կարելի է սենսացիոն համարել հատկապես վերջին տարիներին վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հայտարարությունը Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ուղղակի անհնարին կլիներ: Բավական էր փորձել խոսել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, և Հայաստանի ցանկացած պաշտոնյա ժամերով կբացատրեր, կհիմնավորեր ու կհամոզեր, թե որքան բացառիկ ու անփոխարինելի անվտանգության համակարգ է ՀԱՊԿ-ն: Մինչդեռ այսօր հայտարարում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է ոչ այն պատճառով, որ այն Հայաստանի համար գործունակ, երաշխավորված անվտանգության համակարգ է, այլ՝ որովհետև այլ վայրում «մեզ չեն սպասում»: Իհարկե, կա նաև խնդրի հակառակ կողմը: «Այլ վայրում», այդ թվում ու հատկապես՝ ՆԱՏՕ-ում «մեզ սպասելու» համար Հայաստանը չպետք է իր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարեր այնպես, որ ամեն ինչով նույնացվեր ու նույնականացվեր Ռուսաստանի հետ: Այսինքն` Հայաստանը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի որևէ այլ, ավելի լուրջ «վայրում» մեզ չսպասեն: Այսօր Հայաստանը, ըստ էության, աշխարհին ուղերձ է հղում առ այն, որ սխալվել է իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում:   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am