Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանին «Kinder Surprise» ձվիկ նվիրել. 168.am. տեսանյութ

Վերջին օրերին համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրում հրավիրված մի ասուլիսից առաջ «Kinder Surprise» ձվիկ էր ուտում և փորձում լուծել ձվիկի մեջ եղած խաղալիք-գլուխկոտրուկը: Տեսանյութում ներկա էր նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ով մեզ հետ զրույցում հուշեց, որ Ռ. Քոչարյանին նմանօրինակ նվերի հեղինակը հայտնի գրող, կինոսցենարիստ և լրագրող Վահրամ Մարտիրոսյանն էր: Այն ժամանակ վերջինս «ԱՐ» հեռուստաընկերության փոխնախագահն էր: 168.am-ի հետ զրույցում պարզվեց, որ սա Վահրամ Մարտիրոսյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին արված առաջին ու վերջին նվերը չէր: Ամեն անգամ, երբ լրագրողները հրավիրվում էին նախագահական նստավայր՝ մամուլի ասուլիսի կամ զրույց ունենալու նախագահի հետ՝ Վահրամ Մարտիրոսյանը երբեք ձեռնունայն չէր գնում այնտեղ: Վ. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում՝ լույս սփռելով իր այդ սովորության վրա, մանրամասնեց. – Դրանք ուղղակի նվերներ չէին, այլ ակնարկող իմաստ ունեին: Ռոբերտ Քոչարյանը շատ էր սիրում կարմիր ժապավեններ կտրել, որ՝ հես ա՝ արդյունաբերությունը Հայաստանում չգիտեմ ինչ թափ է հավաքելու: Էդպես ես մի անգամ հետս մկրատ տարա: Հիշում եմ, որ շատ մեծ դժվարությամբ այդ մկրատը ներս՝ նախագահի նստավայր անցկացրեցի: Ինքը բավականին հաճախ էր դաշտում հայտնի մի քանի լրագրողների հետ ասուլիս կազմակերպում՝ Արամ Աբրահամյանի, Ռոբերտ Մավիսակալյանի, իմ և Արմեն Արզումանյանի հետ, ով, որքան հիշում եմ, այն ժամանակների Պետական հեռուստատեսության լրատվության բաժնի նորանշանակ ղեկավարն էր: Ամեն անգամ, երբ ես իմ հարցն էի հնչեցնում, այդ հարցի ենթատեքստի հետ կապված՝ հանձնում էի իմ պատրաստած նվերը: Այդ մկրատի դեպքն էլ հարցի հետ էր կապված. Ասացի՝ ես նկատել եմ, որ Դուք շատ եք սիրում նորակառույցներ բացել, այս մկրատն էլ տալիս եմ, որ ավելի շատ թվով կարմիր ժապավեններ կտրեք: Հիշում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը շատ էր շփոթվում, չէր կարողանում ռեակցիա տար: Վահրամ Մարտիրոսյանը հիշում է, որ մի անգամ էլ՝ հերթական հանդիպման ժամանակ, որոշել է նախագահին «Արշակավան» գինի նվիրել. – Չգիտեմ՝ ո՞ւմ մտքով էր անցել «Արշակավան» գինի թողարկել, մեզ մի արկղ նվիրել էին, ես էլ դրանցից մեկը տարա ու նվիրելուց ասացի՝ գիտե՞ք, այն, ինչ կատարվում է այս օրերին մեր երկրում, ինձ հիշեցնում է Արշակավանը, որտեղ գող ու ավազակներ էին հավաքվում, ու գինին նվիրեցի իրեն: Դե, քանի որ ինքը շատ վատ գիտի հայոց պատմությունը, չհասկացավ, թե ինչի՞ մասին է խոսքը, որպեսզի մեծ հաշվով համապատասխան ռեակցիա տար, պարզապես վերցրեց գինին ու դրեց սեղանին: Հիշում եմ, որ այդ առիթով մի ջանադիր լրագրող, որի անունը չեմ ուզում բարձրաձայնել, զանգել էր նախագահական ու «խելքի» էր գցել, որ Վահրամն այդ գինու փոխարեն՝ կարող էր «Մոլոտովի կոկտեյլ» անցկացնել, ու որքանով իմացա՝ նախագահի աշխատակազմի պահակախմբից մի քանի աշխատողներ հեռացվեցին, նրանք, ովքեր այդ ժամանակ հերթափոխի էին եղել: Անկախ ինձանից՝ այդ մարդկանց գործազրկության պատճառը ես դարձա: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար Վահրամ Մարտիրոսյանը մի առիթով նույնիսկ «շուշա» կոնֆետների մի փաթեթ է տարել. – Ամենաառաջին անգամ, երբ մեզ զանգահարեցին նախագահականից, ասացին, որ նախագահը մեզ հրավիրում է թեյ խմելու: Դե, ես էլ մտածեցի, որ թեյի են հրավիրում, մի բան պետք է վերցնեմ հետս, բայց «բոմբոներկա» չէի վերցնի, այդպիսի տափակություն չէի անի, «շուշա» կոնֆետ գնեցի, տարա: Մոտավորապես մեկ, մեկուկես ժամ այդ զրույցը ձայնագրվեց, ավարտվեցին, եկան նախագահին ասացին, որ ինքն արդեն հանդիպում ունի, ինքն ասաց՝ լավ, ավարտենք, ես էլ ասացի՝ բա թե՞յը, մեզ զանգեցին ասացին, որ թեյի են հրավիրել, ես էլ պատրաստված եկել եմ՝ «շուշա» կոնֆետով, Քոչարյանն ասաց՝ լավ, թեյ բերեք… Էդպես էլ դա անցավ: Իսկ օրերս համացանցում տարածված հայտնի տեսանյութի պատմությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը «Kinder» ձվիկ է ուտում, այսպես է եղել. – Այդ անգամ հետս մի քանի «Kinder Surprise» էի վերցրել: Երբ հերթական հարցազրույցից հետո սուրճ հյուրասիրեցին, ասացի, որ ես էլ հետս «Kinder Surprise» եմ բերել: Քոչարյանը դրան ծանոթ չէր, երևի դա դեռ Ղարաբաղ չէր հասել, իսկ ինքը բոլորովին վերջերս էր տեղափոխվել Ղարաբաղից Հայաստան: Քոչարյանը վերցրել էր էդ «Kinder Surprise»-ը ու չգիտեր՝ ինչ աներ: Իր խորհրդական Ալիկ Հարությունյանը մոտեցավ, ականջին խորհուրդ տվեց, որ վրայի փաթեթավորումը հանի: Հանեց, բացեց, խաղալիքներն ընկան միջից: Երկու կես արեց, կերավ շոկոլադը, հետո Ալիկը նորից մոտեցավ, ականջին հուշեց, որ խաղալիքը պետք է հավաքել, Քոչարյանը հավաքեց՝ հրթիռ դուրս եկավ, ես էլ ասացի՝ ա՜յ տեսնո՞ւմ եք, հետո էլ ասում եք, որ մենք պատերազմի կուսակցություն չենք, տեսա՞ք՝ ի՞նչ դուրս եկավ միջից: Ինքը շատ ջանասիրաբար հավաքեց հրթիռը, դե պարզ է, որ հեշտ կոնստրուկցիա էր, իրենից բարդ բան չէր ներկայացնում: «Kinder Surprise»-ի տեսագրությունը կա համացանցում, դրա համար եմ ես ողջ մանրամասներով պատմում այդ դեպքը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «168.am»-ի կայքում  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am