Բատկան Պուտինին մեղադրեց պատերազմ հրահրելու մեջ. Հայաստանը ժամանակին էր հրաժարվել ռուսական առաջարկից

Ռուսաստանը Բելառուսին «ճնշում է» ինտեգրացիայի հասնելու համար, սակայն երկրի անկախությունը ապահովված է արևմտյան երկրների ուժերի և ՆԱՏՕ-ի հավասարակշռությամբ: Եթե Ռուսաստանը փորձի միացնել հարևան երկիրը, ապա կներքաշվի ռազմական հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բենեդիկտովին տված հարցազրույցում:

«Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, դուք գիտեք, թե ինչպես կարձագանքի ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև կներքաշվի պատերազմի մեջ: Դա արդեն Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն հանդուրժի, քանի որ կդիտարկեն որպես սպառնալիք իրենց դեմ, ինչում էլ իրավացի են», - ասել է Լուկաշենկոն:

Մոսկվան ու Մինսկը դեռևս 1999 թվականին Միութենական պետության մասին պայմանագիր են կնքել, որը, սակայն, դեռ թղթի վրա է: Կողմերին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ անգամ դրա իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ: Անցած շաբաթներին Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հերթական հանդիպումներն ավարտվել են ապարդյուն:

Հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ առանցքային երեք հարցերի՝ նավթի, գազի ու հարկերի շուրջ: Սանկտ Պետերբուրգում երկու առաջնորդների հանդիպումից հետո այս մասին հայտնել էր Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

Թե որոնք են հիմնական տարաձայնությունները, վերջինս չի մանրամասնել, բայց տեղեկացրել է, որ երկու նախագահները մտադիր են առաջիկայում ևս մեկ հանդիպում ունենալ:

Լուկաշենկո-Պուտին բանակցություններին զուգահեռ՝ Մինսկում երեկ հարյուրավոր ցուցարարներ կրկին փողոց էին դուրս եկել Ռուսաստանի հետ հնարավոր միավորման և «խորացված ինտեգրացիայի» դեմ: Սա ընդդիմադիրների արդեն երրորդ բողոքի ակցիան էր այս շաբաթվա մեջ: Ավելի քան երեք ժամ ընդդիմադիրները վանկարկել են՝ «Ո՛չ կայսերական Ռուսաստանի հետ միությանը», ապա կենդանի պատ կազմել Անկախության պողոտայում:

Կրեմլը պահանջում է Բելառուսից խորացնել տնտեսական համագործակցությունն ու համակարգված դրամավարկային քաղաքականություն վարել՝ ռուսական էներգակիրները ցածր գնով ստանալու դիմաց: Ընդդիմադիրները պնդում են՝ դա է՛լ ավելի կխորացնի Մինսկի կախվածությունը Ռուսաստանից ու հարվածի տակ կդնի Բելառուսի պետականությունն ու անկախությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկեցին երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը: Դրանից առաջ Մինսկի կենտրոնում, Անկախության պողոտայում բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Հարյուրավոր ցուցարարներ կենդանի շղթա են կազմել: Նրանք պահում են նաև սպիտակ-կարմիր-սպիտակ գույնի դրոշներ, որը մինչև 1995 թվականը Բելառուսի պետական դրոշն էր:

Դեկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Բելառուսի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե Բելառուսը Ռուսաստանի կազմի մեջ չի մտնի:

1990-ականների կեսերին Հայաստանում ևս նախաձեռնություն էր սկսվել ռուս-բելառուսական միությանը միանալու պահանջով: Երևանի կենտրոնում գրասենյակ էր բացվել, որի ակտիվիստները ստորագրահավաք էին անցկացնում երկրով մեկ: Սակայն Հայաստանի իշխանությունները այդ նախաձեռնությունը հակասահմանադրական համարեցին, հայտարարելով, որ այն ուղղված է երկրի անկախության և ինքնիշխանության դեմ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6609 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am