Պատերազմի մասնակից կինը քնում է բաց երկնքի տակ. Panorama.am

Արցախյան պատերազմի մասնակից 59-ամյա տիկին Արևիկը ծննդյան տարեդարձն այսօր նշում է բացօթյա ու միայնակ: Նա արդեն մեկ շաբաթ ապրում է մարզպետարանի դիմացի այգում՝ բաց երկնքի տակ: «Դրսում եմ գիշերում՝ անձրևի ու կարկուտի տակ»,-Panorama.am-ին պատմեց նա: Նրա խոսքով, ինքը տարիներ շարունակ 20 հազար դրամ ամսական վարձով ապրել է Արմավիր քաղաքի տներից մեկում: Մի քանի օր առաջ տանտերը խնդրել է ազատել տարածքը՝ պատճառաբանելով, որ հարսն ու տղան արտերկրից վերադառնում են: Կինն ամուսնացած չէ, երեխաներ չունի: Մինչ վարձով տուն տեղափոխվելը կինն ապրել է նույն մարզի Երասխահուն գյուղում՝ ծնողների ու եղբոր ընտանիքի հետ: Ծնողների մահից հետո եղբայրը վաճառել է բնակարանն ու ընտանիքի հետ մեկնել արտասահման: Տիկին Արևիկի պատմելով, քույրերն էլ «կռված» քրոջ մասին լսել չեն ուզում, կինն էլ փորձում է ունեցած եղունգով գլուխը քորել: 13124990_977417539045107_250919035778519706_n «Արդեն 17 տարի ապրում եմ Արմավիր քաղաքում: Գրանցում ունեմ: Ես խնդրում եմ հանրակացարանում մի անկյուն, որ ապրեմ: Ուրիշ ոչ մի բան: Հոգնել եմ վարձով ապրելուց: Անիի ավերակ էր տունը, ես կարգի բերեցի, հետո հանեցին»,-ասաց կինը: Տիկին Արևիկը Արմավիրի քաղաքապետարանի կոմունալ բաժնում է աշխատում: Աշխատավարձը 55 հազար դրամ է: Մինչ այս այդ փողից 20 հազարը վարձն է վճարել, մյուս մասով հոգացել ապրուստի միջոցը, կարողացել է պարտքեր չկուտակել: Աշխատանքը չկորցնելու համար վաղ առավոտ՝ ժամը 4-ին գնում է աշխատանքի, 6-ին վերադառնում՝ դրսում լցրած ունեցվածքին տեր կանգնելու համար: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հանրակացարանում որևէ ազատ տեղ չկա: Դրա փոխարեն քաղաքապետարանն այս պահին իր աշխատակից հանդիսացող կնոջն առաջարկում է վարձով բնակարան՝ վճարելով երեք ամսվա վարձը: 13087813_977417442378450_7201935106907343325_n «Կինը չի համաձայնվում, բայց այսօր ազատ հանրակացարան չկա: Մինչև հիմա վարձով ապրել է, թող հիմա էլ ապրի, ի՞նչ է եղել»,-ասաց մարզպետը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am