Իշխանությունները Հայաստանը դարձնում են տնտեսական գերեզման․ Հրանտ Բագրատյան (video)

«Գնահատականս Կառավարության վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ հետևյալն է՝ կարող էր ավելի վատ լինել, բայց գալով 2020-2021 թթ., շանսեր չեմ տեսնում, որ աստիճանաբար կլավանա:Անցյալ տարի հրապարակվել է 5 տոկոս տնտեսական աճ, այս տարի կհրապարակեն 6.5 կամ 7 տոկոս, այս տարվա թիվը նաև նկարչության պրոդուկտ է, որովհետև այն չափազանցված է շուրջ 2 անգամ»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսության կառուցվածքում առաջատար երեք ճյուղերն են ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, ծառայության ոլորտը՝ խաղերը, մոտ 25-30 տոկոս աճով, երրորդը՝ հանքարդյունաբերությունն է՝ 18 տոկոս աճով:Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հռչակված տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռող է դարձել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը և հանքարդյունաբերությունը: Միայն խիստ երևակայության դեպքում դա կարելի է անվանել որևէ հաջողություն: Ներդրումները նույնպես արհեստական են, պետությունը ցույց է տալիս ներդրումների աճ, բայց դա սխալ հաշվարկ է»,- նշեց տնտեսագետը:

Նախկին վարչապետն անդրադառնալով սոցիալական ցուցանիշներին, ասաց, որ նախորդ տարի աշխատավարձերը բարձրացվել են 3.8 տոկոսով, նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2.5 տոկոս գնաճ, իսկ այս տարի 5.9 տոկոսով է աշխատավարձը բարձրացել, 1.5 տոկոս էլ կազմել է գնաճ է. «Բայց այստեղ էլ հարց կա, կուտակայինը որ ներդրվել է, հաշվում են որպես եկամուտ: Օրինակ, որ ասում ենք այս տարի 5.9 տոկոս աշխատավարձի աճ է եղել, իրականում ոչ թե աշխատավարձն աճել է, այլ մենք կուտակայինն ինչ-որ փոխանցում ենք, որը ծախս է, հաշվում ենք որպես եկամուտ: Ստացվում է ոչ մի եկամուտ էլ չի աճել»:

Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հիմնական ցուցանիշը, Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Նրա տեղեկացմամբ՝ այս տարի անցյալ տարվա համեմատ կհավաքվի 200-220 մլրդ դրամ կամ 15 տոկոսով ավելի գումար:

«220 մլրդի 90 մլրդը տնտեսական աճի արդյունքում է, մոտ 75 մլրդ ստացվում է մեքենաների լրացուցիչ ներմուծումից: Այո, կա 60 մլրդ, որն ավելացել է հարկային վարչարարության հաշվին: Այսինքն, «հեղափոխական շունչը» արժեցել է ընդամենը 60-70 մլրդ դրամ ու կանգնել, մյուս տարի նման շարժում չունենք: Այսինքն, երբ ասում ենք աննախադեպ է երևույթը, այո, 2020 թ. 7 օրից կլինի, դա աննախադեպ երևույթ է: Մարդկության պատմության մեջ էլ երբեք չի լինի, որ 2019 թ.-ը լինի»,- նշեց նա:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսության զարգացման միակ ելքը դրամի կուրսը բարձրացնելն է: «Միակ ելքը, որ Կենտրոնական բանկն սկսի արագորեն գնել դոլար, աստիճանաբար բարձրացնի դրամի կուրսը, որ տնտեսությունն աշխատի: Այլապես փլվելու է, երբ դա եղավ, մի օրում տեղի կունենա կենսամակարդակի 2.5-3 անգամ անկում: Դուք դարձնում եք Հայաստանը տնտեսական գերեզման, եթե այսպիսի փոփոխություններ չեք անում: Ինչ կա (Կառավարության մտքում – Tert.am) ես նույնիսկ չգիտեմ: Լավագույն դեպքում մենք այս կառավարության քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, իսկ վատագույն դեպքում այդ կորուստները կարող են էլ ավելի ահռելի դառնալ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

դիտվել է 3363 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am