Արայիկ Հարությունյանի անփառունակ «կրուտիտը»

Որ Նիկոլ Փաշինյանի նախարարները մեկը մյուսից ձախողված են ու չեն տիրապետում ոլորտին, հասկանում են նաեւ իր թիմում: Ազգային ժողովի Գիտության, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովում թիմակիցները ասֆալտին փռեցին Հարությունյանին, ով մանիպուլացիաներ էր անում ներկայացված նախագծի վերաբերյալ, ցույց տալիս, թե որքան հեռու է ոլորտից ու կարգավորումներից: Քննարկվում էր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած նախագիծը: «Այս օրինագծերի փաթեթով մենք ցանկանում ենք դպրոցականներին ավագ դպրոցում ուսումն ավարտելուց հետո վճարովի հիմքով քոլեջ կամ մասնագիտական ուսումնարան ընդունվելու հնարավորություն ընձեռել» , նախագիծը այսպես սկսեց ներկայացնել Հհայրապետյանը՝ «Կրթության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխման համատեքստում պետությունն ամրագրել է անվճար հիմունքներով միջնակարգ կրթություն կազմակերպելու եւ տրամադրելու եւ միաժամանակ պարտադիր կրթության մակարդակը բարձրացնելու պարտավորություն օրենքի շրջանակում (9-ամյա նախնական կրթությունից մինչեւ 12-ամյա միջնակարգ կրթություն)։ Դրա հաշվին, ինչպես նշեց պատգամավորը, պետությունը ստեղծել է երաշխիքներ եւ հիմքեր, որպեսզի երեխաները, ներգրավվելով կրթական գործընթացում, հետագայում դառնան այն զարգացած եւ գործուն երիտասարդությունը, որը կարող է լուծել սոցիալական խնդիրները։

«Միեւնույն ժամանակ, պարզելով միջնակարգ կրթության պահանջարկը պրոֆեսիոնալ կրթություն ստանալու հնարավորության հետ միասին՝ մրցութային հիմքով, մենք բախվեցինք հակասության։ Ճիշտ նույն կերպ մասնավոր եւ պետական դպրոցները կարող են կազմակերպել իրենց ծառայությունները վճարի հիման վրա, եւ դա չի խախտի սահմանադրական նորմերը, քանի որ կոնկրետ դեպքերի եւ պայմանների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքի շրջանակում։ Բայց, ըստ էության, գրանցումը սահմանափակ է պետական միջոցների անբավարարության եւ տեղերի սահմանափակ քանակության պատճառով»,- պարզաբանեց Հայրապետյանը։

Այնուհետեւ սկսվեց Արայիկ Հարությունյանի համառ դիմադրությանը, նա ասաց, որ առաջադրված օրենսդրական փաթեթը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլեւ ստեղծում է նորերը՝ ավելացնելով «գլխացավանքը» նախարարության համար։
Նախարարը մասնավորապես ասաց, որ ծնողները Հայաստանում հաճախ հաշվի չեն առնում շուկայի պահանջները եւ պարտադրում են իրենց երեխային այն կրթությունը եւ այն մասնագիտությունը, որը ոչ միայն մրցունակ չէ եւ պահանջված չէ աշխատանքի շուկայում, այլեւ երեխային էլ հետաքրքիր չէ, որը չի ցանկանում իր ժամանակը ծախսել իրեն ոչ պիտանի մասնագիտության վրա։
Հարությունյանի խոսքով՝ հանրապետությունը լիքն է գործազուրկներով, որոնք չեն կարողանում գործնականում կիրառել իրենց ունեցած մասնագիտական կրթությունը։
«Հիմա դուք առաջարկում եք ավելացնե՞լ այդ դժբախտ մարդկանց թիվը։ Մենք պետք է հաշվի առնենք շուկայի պահանջները եւ ելնենք բացառապես դրանից... Այս օրենսդրական լրացումն իմաստ չունի, քանի որ, վերջնարդյունքում, մենք պետք է որոշենք, թե որ մասնագիտություններն են պահանջված, իսկ որոնք՝ ոչ»,- ասաց նախարարը։
Հարությունյանի հայտարարությունը դուր չեկավ պատգամավորներին, նրան խորհուրդ տվեցին մարդկանց դժբախտություններով ու հոգեբանական խնդիրներով չմտահոգվել, այլ մտածել կրթության մասին:
Խորհրդարանականները հայտարարում էին, որ Հարությունյանի գլխավորած նախարարությունը պարզապես ցանկանում է ազատվել լրացուցիչ պարտավորություններից եւ չի փորձում լուծել առկա խնդիրը։ Միեւնույն ժամանակ, նրանք ընդգծեցին, որ քաղաքացիները պետք է գոնե իրավունք ունենան իրենք որոշելու, թե ինչ կրթություն են ցանկանում ստանալ եւ ինչպես։ Մխիթար Հայրապետյանը վերջում գրեթե սպառնաց, որ նախարարն իրենց հետ այդ տոնով չխոսի, մանիպուլացիա բառը չօգտագործի, քանի որ ինքն է դրանով զբաղված միայն այն բանի համար, որ մերժի նախագիծը: Պատգամավորների առաջարկած օրենսդրական փաթեթը, վերջնարդյունքում, ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Անի Սահակյան

դիտվել է 1599 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am