Իշխանության ֆավորիտը վարչապետական ընտանիքի հետքերով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր նախագահ ընտրեց Արմեն Մելիքբեկյանին: Հհետեւելով այսօրվա եւ առհասարակ վերջին շաբաթների իրադարձություններին, անշուշտ դժվար է այն համարել ընտրություն, ամեն բան նախապես ծրագրված էր ու արդյունքն էլ նախապես կանխորոշված, քանի որ Մելիքբեկյանը համարվում է վարչապետական ընտանիքի մտերիմը, նրանց կողմից առաջադրված թեկնածուն, նա զբաղեցնում էր թե՛ ՀՖՖ առաջին փոխնախագահի և թե՛ ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնները:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Արթուր Վանեցյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից: Այս իրավիճակը ստեղծվեց Պալերմոյում կայացած Իտալիա - Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվեց իտալացիների խոշոր հաղթանակով՝ 9:1: Ֆուտբոլային հանրությունը «խայտառակ» որակեց այդ պարտությունը եւ գործկոմի նիստից հետո Վանեցյանը հայտարարեց հրաժարականի մասին, որն ավելի շատ քաղաքական թիմի պարտադրանք էր:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 2 թեկնածուներ՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավար, գործարար Թովմաս Գրիգորյանը: Կար նաև երրորդ թեկնածուն՝ «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, բայց նրա թեկնածությունը ներկայացրած «Անի» ֆուտբոլային ակումբը օրերս հայտարարեց, որ հանում է նրա թեկնածությունը և ընտրություններում աջակցելու է Արմեն Մելիքբեկյանին:

Մինչ այս քվեարկություններին անցնելը ֆեդերացիան կասեցրեց այն կազմակերպությունների մասնակցությունը ֆեդերացիային, որոնց ֆուտբոլային գործունեություն չծավալելու պատճառով ներկայացրել էին անդամակցության սառեցման:
Այդ կազմակերպությունների թիվը 11-ն էր, և նրանք սպասվող քվեարկություններին չմասնակցեցին: Թեկնածուներից Թովմաս Գրիգորյանը քվեարկությունից ժամեր անց ահազանգեց ճնշումների մասին, հայտարարելով, թե ՀՖՖ անդամ կազմակեերպություններին զանգել են եւ հորդորել փոխել պատվիրակներին ու հետեւաբար քվեարկությունը:

Մամուլը մի քանի ամիս է գրում է, որ Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում ՀՖՖ նախագահի համար սահմանված կանոնադրական պահանջներին, ուստի՝ նրա թեկնածությունն ընդունվել է ՀՖՖ Կանոնադրության խախտմամբ, և նրա նախագահ ընտրվելը ևս տեղի կունենա Կանոնադրության խախտմամբ։ Հատկանշական է, որ նոր ղեկավարը նախապես ծրագրել է նաեւ իր թիմը եւ գործկոմից դուրս թողեցին «անհնազանդ» անդամներին, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի մորը՝ Մարինա Թաշչյանին. «Խայտառակություն էր։ Ճիշտն ասած չէի ուզում խոսել, որոշել էի լռել, բայց չեմ կարող լռել, պետք է խոսեմ։ Ամեն ինչը նախապես պլանավորված էր, արված էր։ Ոչ ֆուտբոլային մարդիկ հնարավոր է չհասկանան՝ ինչ է կատարվում, բայց ես արդեն 40 տարի ֆուտբոլի մեջ եմ։ Այսպիսի խայտառակ բան ես դեռ չէի տեսել։ Նրանք ամեն ինչ արեցին, որ ես չհայտնվեմ գործկոմում, երևի ես իրենց խանգարում էի»,- ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թաշչյանը։ Հարցին, թե հնարավոր է Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ ևս ճնշումներ եղած լինեն, Թաշչյանը պատասխանեց. «հնարավոր է, չեմ բացառում»։

Թաշչյանը արել է հայտարարություններ, որոնցից եւս պարզ է դառնում, որ Մելիքբեկյանը դեռեւս Վանեցյանի նախագահության ժամանակ է արտոնյալ եղել ՀՖՖ-ում: Թաշչյանը պատմել է, որ ինքը մեկ անգամ հավաքականի հետ Պալերմո է մեկնել և անծանոթ մարդկանց է տեսել, ովքեր մեկնել են հավաքականի հետ, նրանց թվում են եղել Մելիքբեկյանի զոքանչն ու աները: Նրա խոսքով՝ անընդունելի է, որ հավաքականի հետ նույն ինքնաթիռով այլ մարդիկ էլ են թռչում: «Անցած անգամ մեկնել են իր աները և զոքանչը, մեկ անգամ տուրիստներ: Ես ասել եմ Մելիքբեկյանին, որ սա սխալ որոշում է»,-ասել է Թաշչյանը:

Փաստորեն, ոչ միայն վարչապետի ընտանիքում է ընդունված ավանդույթ, որ ինքնաթիռը չթողնեն դատարկ թռչի, այլեւ նրանց մերձավորների:
Մխիթարյանի մայրն էլ է փաստել, որ ընտրություններն անցել են խախտումներով՝ մատնանշելով, թե Մելիքբեկյանի շտաբը ՀՖՖ շենքում էր: Թաշչյանի խոսքով՝ Վանեցյանի օրոք ամեն ինչ շատ սահուն էր անցնում: Չնայած դրան՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամը միևնույն ժամանակ նշել է, որ Վանեցյանը շատ զբաղված էր, և ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարել են երկու հոգի՝ քարտուղարներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը:

Անի Սահակյան

դիտվել է 5217 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am