ԱԺ-ում դեկտեմբերին 4 անգամ պարգևավճարներ են բաժանվել. Արարատ Միրզոյանը պարգևատրվել է 3 մլն դրամի չափով․ AntiFake.am

«Հեղափոխության» օրերին մարդկանց քաջալերող և այդ ժամանակվա իշխանություններին գործազրկության, աղքատության և կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը այսօր մեղադրում է նույն մարդկանց` չաշխատելու, ծուլանալու և սոցիալական նպաստ ստանալու համար:

Իսկ Ազգային ժողովում պատգամավորները և աշխատակազմը փաստորեն աշխատում են և մեծ ջանքեր գործադրում՝ դեկտեմբերին վարձատրվելով 4 անգամ. գրում է Antifake.am-ը։

Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովի պատգամավորները՝ խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Աշխատակազմի պետական ծառայողները, աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկ անգամ:

1. Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը կարգադրել է ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատակիցների խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Դեկտեմբերի 12-ին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորները, Աշխատակազմում պետական ծառայողները եւ աշխատակազմի մի շարք աշխատողներ, համաձայն կից հավելվածի, խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով:

3. 4 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, ամսական պաշտոնային դրույքի 20%-ի չափով Ազգային ժողովի նույն կազմը, համաձայն նույնաբովանդակ հավելվածի, խրախուսվել է ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանի կարգադրությամբ:

4. Նույն օրը՝ դեկտեմբերի 16-ին, Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ Լենա Նազարյանը կարգադրել է աշխատավարձի 100%-ի չափով պարգևատրել դարձյալ նույն անձնակազմին:

Բացի վերը նշվածը, Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ստացված մեր հարցման պատասխանի համաձայն՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, 2019 թվականի ապրիլ ամսից սկսած, յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընդհանուր պարգևատրումների ֆոնդից:

Ելնելով այս պարգևատրումներից կարելի է նաև պարզել, թե, օրինակ, որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի նախագահը և փոխնախագահները: Այսպես.

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը միայն դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել է 2,976,300 դրամ:

Ազգային ժողովի տեղակալներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը Վահե Էնֆիաջյանը միայն դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար ստացել են 2,222,304 դրամ:

Նշենք նաև, որ պարգևատրվողների ցանկում է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Գալստյանը միայն դեկտեմբեր ամսին ստացել է 1,653,500 դրամ պարգևավճար:

Այսինքն, միայն դեկտեմբեր ամսին վերը նշված անձինք ստացել են 11,296,712 դրամ:

Ստացվում է, որ պետական համակարգը, մասնավորապես Ազգային ժողովի ղեկավարությունը, մի կողմից գործում են ի հեճուկս կառավարության և Նիկոլ Փաշինյանի, իսկ մյուս կողմից՝ իրենց «փայլուն» աշխատանքի համար ստանում են ահռելի չափերի հասնող պարգևավճարներ, որոնք կազմում են միջին վիճակագրական աշխատող քաղաքացու 1-2 տարիների աշխատավարձը:

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am