«Նավթի դարաշրջանն ավարտվել է. Welcome to the Future!»

  Ռուսական Խնայբանկի ղեկավար Գերման ԳՐեֆը համոզված է, որ «նավթի դարաշրջանն» ավարտված է, իսկ համաշխարհային տնտեսվարողները պետք է այլևս դադարեն կողմնորոշվել նավթի գնի տատանումներով: «Քարե դարն ավարտվեց ոչ այն պատճառով, որ քարերը վերջացան. Նույնը կարելի է ասել, որ նավթային դարաշրջանն արդեն ավարտվել է: Արդյո՞ք այն իր մնացորդները կթողնի, չեմ կարող ասել: Կարող է` 10 տարի, մինչև որ էլեկտրամեքենաների սպասարկման ենթակառուցվածքները կշահագործվեն անհրաժեշտ մակարդակով: Երբ ես առաջին անգամ նստեցի Tesla ավտոմեքենան, ես հասկացա, որ այդ ապագան վրա հասավ ավելի վաղ, քան մենք նրան սպասում էինք: Welcome to the Future! Մենք արդեն այստեղ ենք»,- Գայդարյան ֆորումի շրջանակներում ասել է  Գերման Գրեֆը` ընդգծելով, որ արդեն կարևոր չէ, թե ինչ կարժենա մեկ բարել նավթը շուկայում, հաղորդում է Ռուսական Lifenews լրատվականը: Դրա հետ մեկտեղ Խնայբանկի ղեկավարը խոստովանել է, որ իրեն ավելի շատ մտահոգում է Ռուսաստանի «տեխնոլոգիական ստրկացման» խնդիրը: Նրա խոսքերով` Ռուսաստանը ուղիղ իմաստով հայտնվել է «դաունշիֆթըրների ցուցակում» (անգլ. downshifter` մարդ, որը չի ձգտում առաջընթացի, խմբ.), քանի որ այն չի հասցրել ադապտացվել սեփական տնտեսությանը և ներդրումներ կատարել գիտության և արտադրության այն ճյուղերում, «որոնց պատկանում է ապագան»: «Ես կասեի` դա տեխնոլոգիական ստրկացում է, որ մենք հայտնվել ենք այն երկրների ցուցակում, որոնք պարտվում են, դաունշիֆթըր երկրների ցուցակում: Այն երկրներն ու մարդիկ, որոնց հաջողվել է ժամանակին ադապտացվել և ներդրումներ կատարել այդ ոլորտներում, նրանք այսօր հաղթել են: Այն երկրները, որոնց չի հաջողվել ադապտացվել սեփական տնտեսությանը, ամբողջ սոցիալական համակարգը և ինստիտուտները ջախջախիչ պարտություն կկրեն», - նշել է Գրեֆը:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am