Մարդկանց խումբ կա, որն «արյուն» և հրաժարականներ է ուզում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված  ասուլիսում հայտարարեց՝ ստեղծված պատերազմական իրավիճակում «բարոյական չէ ստեղծել արհեստական օրակարգ եւ պահանջել երկրի գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը: Դժվար է պատկերացնել, որ այսօր այդ հարցը կա օրակարգում»: Ըստ նրա, կան մարդիկ, որոնք այս իրավիճակն օգտագործում են՝ սեփական հեղինակությունը վերականգնելու համար: Քաղաքական դաշտը 2017-ի ընտրություններից առաջ նախանախընտրական փուլում է, դիրքեր են փորձում ստանալ: Եվ այն, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում, նոր Սահմանադրությունը դարձնում է բացարձակ լեգիտիմ: Այն շրջանակները, որոնք ոչ-ի շարժման մեջ էին, շարժվում են նոր խաղի կանոններով: Հարցին՝ կիսո՞ւմ եք Հերմինե Նաղդալյանի մոտեցումները Ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Թողնում եմ տիկին Հերմինեին՝ իր հարցազրույցի հետ կապված մեկնաբանությունը, ինչն արել է: Եկեք ամեն ինչ դնենք մի կողմ եւ պարզ խոսենք՝ արդյոք այս թեմայի հետագա քննարկումը բարձրացնո՞ւմ է մեր զինվորի ոգին, արդյոք չի բերում նրան, որ տղերքը, որոնք կանգնած են առաջնագծում, ծանոթանալով լրահոսին՝ որոշակի հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ԱԺ մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է՝ նախագահի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել: Այս հարցի իրական տերը ԼՂՀ ժողովուրդն է, Բակո Սահակյանը հստակ բարձրաձայնեց իրենց մոտեցումները»: Արմեն Աշոտյանն ասաց, որ մարդկանց խումբ կա, որն «արյուն» է ուզում՝ պաշտոնանկություններ, հրաժարականներ. «Կա այդ էներգիան որոշակի մարդկանց մոտ, բայց այդ էներգիան արդյոք կառուցողակա՞ն է, թե՞ ոչ: Այն, ինչ կատարվելու է՝ կատարվում է, ով չպետք է աշխատի՝ չի աշխատելու»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am