Հայտնի գիտնականը մերժել է Էրդողանի հրավերը

  Ամերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), մերժել է Էրդողանի` Թուրքիա այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու հրավերը: Էրդողանը աշխարհահռչակ գիտնականին ուղղված նման առաջարկով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Չոմսկին միացել էր օրերս 1128 թուրք գիտնականների կողմից ստորագրած «Այս մեղքին հանցակից չենք դառնա» համատեղ հայտարարությանը: Թուրք  ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնության հրապարակած հայտարարությանը, որում դատապարտվում էր պետության գործողությունները քրդաբնակ շրջաններում, Չոմսկիից բացի միացել են նաև բազմաթիվ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Թուրքական «İnternethaber.com» լրատվական կայքը, հղում անելով անգլիական «The Guardian» թերթին գրում է, որ Չոմսկին ի պատասխան ասել է, որ կմեկներ Թուրքիա, եթե հրավերը քրդերի կողմից ստացած լիներ: Հայտնի գիտնականը մասնավորապես ասել է. «Եթե Թուրքիա գնալու որոշում կայացնեմ, ապա դա կլինի ոչ թե նրա հրավերով, այլ այն համարձակ ընդդիմադիրների, որոնց շարքերում տարիներ շարունակ հալածվող քրդեր կան: Նախկինում ևս նրանց հրավերով են հաճախակի գտնվել Թուրքիայում»: Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված   «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերերս հանդես էր եկել հայտարարությամբ: «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները: Ավելացնենք նաև, որ հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արդեն 19 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Ermenihaber.am կայքը:    

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am