Մյուս անգամ Փաշինյանը նման «ղալաթ» չի անի. Հայկ Մամիջանյան (video)

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի ջարդել-փշրելն այլևս չի աշխատում: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Դիտարկմանն առ այն, որ այս իշխանությունն ունի մի ցուցակ, որում տեղ գտած մարդկանց հերթով մեղադրանք է առաջադրվելու, հաղորդման մյուս հյուրը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուց հետո, այն քայլը, որով Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կզարմացնի, իր նկատմամբ շինծու մահափորձ բեմադրելն է: Ըստ Հարությունյանի՝ Քոչարյանի կալանքը քաղաքական հարց է:

Արամ Հարությունյանը Քոչարյանին կալանավորելը կապում է Արցախի հարցի հետ: Նրա դիտարկմամբ՝ լուրջ բախումներ կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարել մինչև Արցախի նախագահի ընտրությունները:

«Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանն էլ կարծում է, որ այլևս ժամանակը չէ նախկիններին գնահատական տալու, որովհետև այսօր Հայաստանի առջև ծառացած ամենամեծ խնդիրն արցախյան հիմնահարցն է:

Թումանյանն իր խոսքում անդրադարձավ նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին. «Այն մարդիկ, ովքեր, կոչված են պահպանել նաև Հայաստանի սահմանադրությունը, այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի համաձայն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու հարցն է դրված: Այսինքն՝ վտանգված են նաև Հայաստանի իրավական, տնտեսական ոլորտները»:

Արամ Հարությունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ինչ քայլերի է գնում, քանի որ դրսից ծրագիր ունի: Վերջինս համաձայնվեց նաև Լիկա Թումանյանի հռետորական հարցին առ այն, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանն ունի որոշակի պարտավորություն դրսի ուժերի նկատմամբ:

Հայկ Մամիջանյանն էլ գտնում է, որ ժողովրդին պետք չէ «զոմբիներ ու պողոսներ» անվանել, պարզապես պետք է մարդկանց հարցնել՝ դուք, որ ընտրում էիք Նիկոլ Փաշինյանին, ձեզ ասել էի՞ն, որ նախարարները մոտ երկու միլիոն աշխատավարձ են ստանալու, իսկ ձեր ընտրած պատգամավորներն էլ բառի բուն իմաստով «ձրի» շրջելու են ամբողջ աշխարհով:

Լիկա Թումանյանն էլ չի հավատում, որ ժողովուրդը ռացիոնալ ձևով է ընտրություն կատարում: Ըստ նրա՝ ժողովուրդն առաջնորդվեց էմոցիաներով, դրա համար էլ գնաց այս ընտրությանը:

դիտվել է 2440 անգամ
Լրահոս
Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am