Եթե իրենց պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իշխանություններն այսպիսի ճոխ ծախսեր են անում պետբյուջեի հաշվին, ապա ինչեր կանեն, եթե կառավարեն ևս մի քանի տարի

Փաստը գրում է. «Վարչապետ Փաշինյանի վերջին ուղիղ եթերից տպավորություն առաջացավ, թե այն ամբողջովին նվիրված էր իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար Nissan X Trail մակնիշի ամենագնացի գնման թեմային:

Վարչապետը երկար-բարակ պատմում էր, որ այդ մեքենան ոչ թե իրենց անձնականն է, այլ ՊՊԾ-ին է պատկանում և այդ մեքենայի գնման գործընթացից իրենք տեղյակ չեն:

Եվ, ըստ էության, մեքենայի գնումը վերջինս պայմանավորեց նրանով, որ պետական պահպանության ենթակա անձանց թիվը (նկատի ուներ նախկին նախագահներին) ավելացել է, դրա համար էլ նոր մեքենա գնելու անհրաժեշտություն է ի հայտ եկել:

Քիչ չէ, որ այդ թեման վարչապետը շոշափեց իր ուղիղ եթերում մի բան էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, թե նշված ավտոմեքենան գնվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ ինքը իշխանություն չուներ:

Հարցի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ պետք է մեքենան գնվեր հենց 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Փաշինյանը դեռևս վարչապետի պաշտոնը չէր ստանձնել և պետական պահպանության ենթակա անձանց շրջանակը չէր ավելացել:

Ապա լրատվամիջոցների հրապարակումներից պարզ դարձավ, որ մեքենայի գնումն իրականացվել է ոչ թե 2018 թվականի ապրիլին, ինչպես ասում է վարչապետը, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և այն արժեցել է մոտ 30 հազար դոլար։

Ինչևէ, դրական է, որ վարչապետը պարզաբանումներ է տալիս հանրությանը հուզող և հետաքրքրող թեմաների շուրջ, բայց խնդիրն այն է, որ վարչապետն անդրադառնում է միայն իր նախընտրած թեմաներին:

Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի թեմայի տակից Փաշինյանը շատ հեշտ կարող էր դուրս գալ և հանրությանը համոզել, որ պետբյուջեի միջոցներն իրենց կառավարությունը օգտագործում է ըստ անհրաժեշտության:

Ավելին, ինչ-որ չափով հաջողվեց հասարակության որոշ շերտերի համոզել, թե ինչքան դժվար կյանքով են իրենք ապրում ճոխ վերանորոգված պետական առանձնատանը, ապասարկող ճոխ մեքենաներով, թիկնապահներով շրջելով:

Ի դեպ, սպասվում էր, որ դա շարունակություն կունենա: Եվ ունեցավ՝ հանձին «փախուստ ՊՊԾ-ից» գործողությամբ, դրա նկարահանումները սոցցանցերում տարածելով, որտեղ, ի դեպ, մեքենան վարող վարչապետն առանց ամրագոտի էր...

Բայց այս ամենը՝ մի կողմ. իրականում իշխանությունների ծախսերի և շռայլությունների հետ կապված առավել խոշոր թեմաների վարչապետը չի անդրադառնում, որոնց համեմատ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի թեման իսկապես մանրուք է:

Եվ այսպես, հանրությունը ցանկանում է տեղեկանալ, թե Փաշինյանը ինչո՞ւ ուղիղ եթերների ժամանակ չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ 2 «Mercedes-Benz» S դասի ամբողջությամբ զրահապատ մեքենաների գնումը, որոնցից յուրաքանչյուրի գինը, ըստ մամուլի որոշ հրապարակումների, 550.000 դոլար է:

Ինչո՞վ գործող մեքենաները չէին բավարարում վարչապետին, որ բազմապիսի սոցիալտնտեսական խնդիրներ ունեցող մեր երկրի բյուջեն պետք է ծանրաբեռնվի անհրաժեշտությունից չբխող ծախսերով:

Քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը թափանցիկ է աշխատում հանրության հետ, ապա ինչո՞ւ անձամբ պարզաբանում չի ներկայացնում նաև 55 մլն դոլար գումարով ինքնաթիռ գնելու թեմայի շուրջ: Ինչպե՞ս է ստացվում, որ գործող ինքնաթիռը երկրի նախկին ղեկավարների պահանջները բավարարել է, իսկ Փաշինյանինը՝ ոչ:

Հայաստանի նման երկրի համար 55 միլիոն դոլարը ահռելի գումար է, և դրանով կարելի էր հազար ու մի խնդիր լուծել:

Պարզաբանում պահանջող հաջորդ հարցը վերաբերում է աշխատավարձերի թեմային: Ինչպե՞ս է ստացվում, որ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացվում է, այն դեպքում, երբ այդ պաշտոնյաները քիչ աշխատավարձ չէին ստանում:

Կամ եթե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի բարձրացնում էր, ապա ինչո՞ւ կրկնակի չի բարձրացնում հասարակ աշխատողների աշխատավարձերը, որոնք իշխանավորների համեմատությամբ ստիպված են բավարարվել գրոշներով:

Սա խտրական մոտեցում է հազարավոր աշխատակիցների նկատմամբ: Հանրության համար անհասկանալի է նաև այն, որ 2019 թ. միայն առաջին 10 ամիսների ընթացքում ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևատրվել են և պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դոլար:

Ինչո՞վ են պակաս այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքով չեն քայլել և պատահաբար չեն հայտնվել պատգամավորի պաշտոնին:

Եվ եթե իրենց պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իշխանությունները այսպիսի ճոխ ծախսեր են անում պետբյուջեի հաշվին, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ վատնումներ կկատարեն, երբ մի քանի տարի ևս պաշտոնավարեն:

Ուստի հասարակությունը պետք է պահանջի, որ իշխանությունները կոպեկ առ կոպեկ հաշվետվություն ներկայացնեն հանրությանը և հարկ եղած դեպքում հիմնավորեն, թե ինչով են պայմանավորված իրենց շռայլ ծախսերը:

Թեպետ դժվար է ինչ-որ բան պահանջել այն դեպքում, երբ երկրի վարչապետն ասում է, թե ուղղաթիռը ոչ թե ճոխություն է, այլ փոխադրամիջոց, ինչպես, ասենք, «Մերսեդեսը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am