Ում դեմ են աշխատում վարչապետի արդարացումները

168 ժամը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է արդա­րացումներ հորինել իր ասածնե­րի ու արածների համար: Բայց այն­պես է ստացվել, որ դրանք աշխա­տում են ոչ թե իր օգտին, այլ իր դեմ: Պատճառները պարզ են. վարչա­պետի ասածներն ու արածները շատ դեպքերում պարզապես չեն համընկ­նում: Ավելին՝ երբեմն կապ չունեն իրականության հետ: Ու, երբ իրակա­նության հետ կապ չունեցող փաստե­րով փորձ է արվում հիմնավորումներ տալ այս կամ այն երևույթին, դա հե­տո շուռ է գալիս նրա դեմ:

Այնպես, ինչպես դստեր ավտոմե­քենայի պատմությունը: Ոչինչ, որ վարչապետը՝ անվտանգության նկա­տառումներով, արդարացնում է ավ­տոմեքենայի անհրաժեշտությունը, դեռ մի բան էլ չփաստարկված հիմ­նավորումներ է բերում դրա ձեռքբեր­ման վերաբերյալ՝ փորձելով ձեռքի հետ էլ պատասխանատվությունը դնել նախկինների վրա:

«Կարևոր նորություն ՊՊԾ արխի­վից. «վարչապետի դստեր ավտոմե­քենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտեն­ցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ով­քեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Այս հայտարարությունից շատ չանցած պիտի պարզվեր, որ վարչա­պետի ասածները փաստերով չեն հիմնավորվում: ՊՊԾ-ն 2018 թ. ապ­րիլին, այսինքն՝ իշխանափոխությունից առաջ, նման ավտոմեքենա չի գնել: Դա եղել է շատ ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ էր: Կարևորն այն չէ, որ այդ մեքենան գնվել է և այսօր սպասարկում է վար­չապետի ընտանիքին: Գուցե անվտանգության առումով այդպես է պետք:

Բայց այն հիմնավորումները, որոնք բերվում են՝ տեղին չեն: Տեղին չեն նաև այն արդարացումները, որոնք վարչապետը ներկայացնում է՝ ընդհանրապես ծառայողական ավ­տոմեքենաների առնչությամբ իր ասածների ու արածների հետ կապ­ված:


«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարի­ներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույ­թը՝ Դանիայի ծառայողական մեքե­նաների մասին, և հարցադրում են անում, հիշում ե՞ս այս ելույթդ: Ոչ մի­այն հիշում եմ, այլև հեղափոխությու­նից հետո Հայաստանում ծառայողա­կան ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաս­տանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառա­յողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս վերջին 20 տարում: Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռե­կորդը»: Սա վարչապետի օրերս ար­ված ֆեյսբուքյան գրառումն է:

Խոսքն այն հայտնի ելույթի մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր «սկզբունքային» մոտեցումներն է ներկայացնում Հայաստանում առկա ծառայողական մեքենաների առա­տության առնչությամբ:

«Զարմանալի պետություն ենք ընդհանրապես: Մենք Երևանի քա­ղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք գնա գործի, արի տուն: Մինչդեռ իրա գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապա­հովելն է: Էդ մարդու աշխատանքը

ավտոբուսի մեջ, երթուղայինի մեջ ա: Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն է, «Տոյոտա Քեմրի» ենք տալի, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի: Իրա գործը էդ ավտոբուսների մեջ ա, թող մի հատ նստի, տեսնի մարդիկ ո՞նց են գնում-գալիս: Հայաստանի Հան­րապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- ժամանա­կին ասում էր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր, երբ նրան հիշեցնում են իր ասածները, փոխարենը դրանց պա­տասխանի՝ հայտարարում է, որ «հե­ղափոխությունից» հետո Հայաստա­նում 448 ծառայողական ավտոմեքե­նա է կրճատվել: Բայց չէ որ ժամա­նակին նա չէր ասում, թե քանի ծառա­յողական մեքենա պետք է կրճատվի: Նա խոսում էր այն մասին, թե քանի ծառայողական մեքենա պետք է ու­նենա Հայաստանը:

Եվ քանի՞սն ունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am