Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ. Կառլեն Եսայանի տարեդարձն է

«Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ». տարիներ առաջ ասել էր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը: Այսօր նրա տարեդարձն է՝ 85-ամյակը: 

Լռության մեջ ամեն բան ավելի լավ է լսվում: Երբ բոլորը խոսում են, աղմուկը խանգարում է լսել, հասկանալ ու տարբերակել արժեքավորն ու անարժեքը: Լռությունը զորավոր է, իսկ խոսքն արժեքավոր լռության մեջ: Կառլեն Եսայանի մասին երկար կարող են պատմել նրա հետ տասնամյակներ աշխատած բժիշկներն ու այդ աշխարհի ներկայացուցիչները, հարազատ գյուղի  մանկության ու պատանեկության ընկերները, մտավորականության այն ներկայացուցիչները, որոնց հետ ընկերություն է արել Եսայանը, ի վերջո՝ ընտանիքի անդամները: Այդ պատմությունները հիմնականում ճանաչողական են, որովհետեւ հենց դրա միջոցով ես կարողանում բացահայտել Կառլեն Եսայան մարդուն: Բարի, ազնվագույն, իր գործի գիտակ այդ համեստ մարդն այսօր ծնվել է, եւ ինչպես ինքն է սիրել ասել ու պատգամել իրեն ճանաչողներին՝ ինձ բացակա չդնեք, այդպես էլ պետք է անենք:

Եսայանն իր ծնունդով այսօր ապրեցնում է իր գյուղին ու համայնքին կյանք տված բարեգործությունների շղթայում: Ապրում է իր կոլեկտիվին բարեկեցիկ ու արժանապատիվ աշխատանքային պայմաններով ապահովելու, հազարավոր քաղաքացիներին որակյալ բուժօգնություն տրամադրելու փաստերով: Ու ամեն անգամ մարդկանց հայացքը երկինք է դառնում, երբ Երևանում, դրանից դուրս ու Արցախում մի խաչքարի, հուշակոթողի ու արժեքներ հավերժացնող կոթողի է հանդիպում, որովհետեւ էլի Կառլեն Եսայանի անվանն է հանդիպում:   

Մենք ապրել ու աշխատել ենք մարդկանց կողքին՝ հաճախ չնկատելով, որ նրանք ուրիշ են: Իսկ նրանք երբեք չեն խոսել ու չեն աղմկել, ինչպես Կառլեն Եսայանը: Ապրել են, գործել, դաստիարակել, արարել, ընկերություն արել, տխրել ու ոգևորվել լուռ, համեստ ու անսահման նվիրումով: Այսօրվա հոբելյարը մարդ է, որին մենք հաճախ ենք անդրադարձել, ավաղ նրա երկրային ճամփորդությունից հետո միայն: Այս կարճ շնորհավորանքը փոքրիկ տուրքն է մեծ հայորդուն: 85 տարի առաջ այս օրը ծնվել է Կառլեն Եսայանը, որի ողջ կյանքը օրինակ է՝ ինչպիսին պետք է լինի մարդը, քաղաքացին, մասնագետը, հայրը, ամուսինն ու ընկերը: Շնորհավոր: 

newsbook.am

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am