Նիկոլ Փաշինյանի թիկնազորը կազատվի և կդատվի

 Վարչապետի դստեր սպասարկման համար թենկարժեք պետական ծառայողական ավտոմեքենայի սկանդալը նոր բացահայտումների առիթ դարձավ:

Խնդրին նախ անդրադարձավ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ՝ ինչ մակնիշի մեքենա է՝ նոր, թե հին: Հետո արդեն այս հարցի մասին խոսեցին վարչապետն ու նրա տիկինը: Այնուհետև հայրը՝ վարչապետ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում կատարեց այսպիսի գրառում.
«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»։
Դրանից հետո հուզառատ մի գրառում էլ տիկին Աննան կատարեց՝ հավատացնելով, թե իրենք ընտանյոք հանդերձ խիստ դիսկոմֆորտի մեջ են պետական պահպանության տակ գտնվելու պատճառով, թե Մարիամիկը ռեժիմով լացում է, Շուշանիկը ամաչում է, Աշոտն ուզում է բանակից ետ գալ երթուղայինով, թե բա իրենց համար թիկնազորով շրջելը տանջանք է: Տրագիկոմեդիան ավելի ակնառու դարձավ, երբ վարչապետը հրապարակեց տեսանյութ՝ նշելով, թե իրենք գաղտնի փախել են թիկնազորից և իրենց սովորական մեքենայով՝ ինքը ղեկին, Աննան կողքը, աղջիկները ետևում, շրջել են Երևանի փողոցներում, որովհետև իրենք այդքան ազատ ու հասարակ մահկանացուներ են: Բայց, ինչպես ասում են, ստի ոտքը կարճ է:

Սուտ թիվ 1

Tert.am-ը պետական գնումների էլեկտրոնային համակարգից գտել և հրապարակել է այն պայմանագիրը, որով կատարվել է թանկարժեք Մարիամ Փաշինյանի թանկարժեք ծառայողական մեքենան: Պարզվում է՝ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։
2018 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք է բերվել ընդհանուր՝ երեք հատ 2018 թվականի արտադրության Nissan X Trail մեքենա, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 15 մլն դրամ, կամ մոտ 30 հազար դոլար: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայտնած կարևոր նորությունը ՊՊԾ արխիվից, սուտ դուրս եկավ: Մեքենան գնվել է հեղափոխությունից հետո, երբ Մարիամը վարչապետի դուստր էր:

Սուտ թիվ 2

Վարչապետը հավատացնում է, որ թիկանզորից թաքուն վերցրել է ընտանիքին ու գաղտնի փախել, որ ազատ քաղաքացու պես շրջի Երևանում: Եթե Փաշինյանն իրավամբ կարողանում է թաքուն փախչել թիկնազորից, սա նշանակում է, որ ցանկացած պահի մեր պետության ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին այլ պետությունների հատուկ ծառայությունները կամ էլ ուրիշ ինչ-որ մարդիկ կարող են տնից գողանալ, տանել ու նրանց հետ վարվել ըստ հայեցողության: Այդպիսի բեխաբար ու անճարակ անվտանգության թիկնազոր պետության ղեկավարը ուղղակի չի կարող ունենալ: Եթե Նիկոլ Փաշինյանին իսկապես հաջողվել է թիկնազորից թաքուն դուրս գալ կառավարական առանձնատնից, այն էլ մեքենայով ու ողջ ընտանիքով, կնշանակի թիկնազորի պետին և ողջ անձնակազմին պետք է անհապաղ պաշտոնանկ անել և դատարանի առաջ կանգնեցնել՝ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, մասնագիտական անփութության, անպատասխանատվության համար: Եթե Փաշինյանը նման բան չի արել, կնշանակի նա ստում է՝ իրենք ոչ թե փախել են թիկնազորից, այլ թիկնազորի գիտությամբ և ուղեկցությամբ են շրջել Երևանում: Այլ կերպ ուղղակի անհնար է, որ լիներ. սա կարող է փաստել պետության ղեկավարների հետ թեկուզ հեռակա շփում ունեցած ցանկացած մարդ:

Հատուկ զոմբիների համար
Հատուկ զոմբիների համար ցուցադրված այս էժանագին շոուն ուղղակի ամոթալի է երկրի ղեկավարի պոստում գտնվող անձի և նրա ընտանիքի համար: Քանի կար՝ կառավարական ճոխ առանձնատան կոֆորտից էիք սրտնեղվում, բայց հետո որոշեցիք ճոխ վերանորոգում կատարել և տեղափոխվել ամենամեծ առանձնատուն: Թիկնազոր չեք սիրում, բայց մինչև դուռը չեն բացում, չեք իջնում: Հիմա էլ՝ մենք ճոխ ավտոմեքնա չենք ուզում, թիկնազորն է պարտադրում: Վերջացրեք այս կրկեսը: Ավելի արժանապատիվ է՝ ուղղակի ասել, որ դուք որոշել եք մինչև վերջ օգտվել պետական բոլոր արտոնություններից և պետության բյուջեին վերաբերվել, ինչպես անձնական միջոցներին: Հանգիստ վայելեք ձեր իշխանությունը, քանի դեռ զոմբիացված զանգվածները դա ձեզ ներում են:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 57722 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am