SOS. Փաշինյանի ընտանիքը տառապում է

Մի քանի օր է լայն զանգվածներում խռովահույզ կրքեր են բորբոքվել վարչապետի դստեր՝ Մարիամի համար բյուջեի հաշվին գնված ամենագնացի թեմայով: Չնայած այն բանի, որ իշխանական ֆեյքերն ու ֆեյքուհիներն ամեն ինչ արեցին՝ արդարացնելու կատարվածը, թե բա օրենքն է պարտադրում հոգալ ոչ միայն պետական պաշտոնյաների, այլեւ նրանց ընտանիքի անդամների անվտանգություն, մոռանալով, որ պողոսներից բացի այս երկրում օրենք կարդացողներ եւ այն հասկացողներ էլ կան: Իսկ օրենքը երբեք ու երբեք չի պարտադրում, ճիշտ հակառակը՝ թողնում է պաշտոնյայի կամքին: Եւ քանի որ թեմա լայն քննարկման ենթարկվեց ու ակնհայտ էր, որ բացեց պողոսներից շատերի աչքերը, ովքեր հույսով սպասում են, որ ահա, հեսա վարչապետն իր ընտանեկան կարիքների փոխարեն մի քիչ էլ իրենցով կզբաղվի, դրա մասին հարկ համարեցին խոսել թե Փաշինյանը, թե կինը՝ մատնելով, որ ամեն բան այնքան էլ սովորական ու ընդունելի չէ, որքամ փորձում էին հրամցնել: Փաշինյանը «լայվ» մտնավ ու ինչ-որ անհասկանալի պարզաբանումներ ներկայացրեց, ասելով, որ
Մարիամին սպասարկող ՊՊԾ ավտոմեքենայի գնման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին: «Կարեւոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»: Նախ անհասկանալի է, թե ինչու հազարավոր բառերի փոխարեն Փաշինյանը չհրապարակեց այդ մասին փաստող որոշումը, եւ վերջապես, եթե անգամ այդպես է, հեղափոխական ընտանիքը կարող էր հրաժարվել այդ մեքենայից:
«Nissan–գեյթի» թեմայով որոշակի պարզաբանումներ է տվել նաև Փաշինյանի կինը։
«Մեր երեխաները ջիփերի կարիք չունեն, մեր երեխաները թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն։
Շուշանը մինչև հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետև չի ուզում տարբերվել նրանցից։
Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում ես չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։ Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ և մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետև այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետև իրեն համարում է պետությունը։
Արփին մի շաբաթ առաջ ինձ էլի ասաց, որ ուզում է մեր տուն գնանք, որովհետև իր այնտեղի խաղալիքներն է ուզում։ Խաղալիքները հետներս բերել ենք, կարծում եմ՝ դու հասկանում ես, թե երեխան ինչն է կարոտում»,–գրել է Աննա Հակոբյանն իր էջում:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի տառապանքների միջով են անցնում մեր սիրելի վարչապետի ընտանիքի անդամները:
Բա, կարելի է թողնել, որ մեր փրկիչներն այսպես տառապեն, եթե իրենք չեն կարողանում
ազատվել այս ամենից, եկեք ինքներս կազմակերպենք այնպես, որ փոքրիկ Արփին վերադառնա տուն, Մարիամը ռեժիմով լավ չլինի եւ ոչ մեկ չտառապի:

Իսկ Աշոտի դեպքում ինչ որ բան ասելը դժվար է, նա դեռ բանակում է, բայց այնտեղ է ախրանայով ման գալիս եւ այդ մասին փաստող տեսանյութեր էլ կան: Իսկ եթե լուրջ, ապա Փաշինյանի ընտանքին ինքն է իրեն դրել ուշադիր հայացքների ներքո, նրանք իրենց կյանքը դարձրել են հանրային , իսկ Մարիամը ռեժիմով դաստիարակի առաքելություն է ստանձնել ու պարբերաբար դաստիարակչական գրառումներով հայտնվում է հանրության ուշադրության ներքո՝ տպավորություն ստեղծելով, որ ուշադրության պակաս ունի: Այնպես թոր կողմնորոշվեք՝ նեղվում եք ուշադրությունից, թե իրականում ունեք դրա պակասը:

Անի Սահակյան

դիտվել է 6148 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am