Ոչ թե հակապատվաստումային քարոզը պետք է քրեականացնել, այլ պատվաստումների գովազդը, որով ակտիվորեն զբաղվում է Առողջապահության նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Առողջ հանրություն» ՀԿ-ի ղեկավար Մարինա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օրերս Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ, եթե պատվաստանյութերի հակաքարոզն այսպես շարունակվի, ապա այն պետք է քրեականացնել:
Հաղորդման մյուս հյուրի՝ բժշկուհի Նունե Ավանեսյանի խոսքով՝ պետք է քրեականացնել պետական ռեսուրսի օգտագործումը՝ բժշկական հանրության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով. «Առողջապահության նախարարն ու նախարարության աշխատակիցները ճնշում են բժիշկներին, սպառնում՝ աշխատանքից ազատել: Նման քայլերը պետք է քրեականացնել»:
Խոսելով Հայաստանում իրականացվող պատվաստումներից ու պատվաստանյութերի վտանգներից՝ բժշկուհի Նունե Ավանեսյանն ասել է, որ վտանգների մասին այսօր դժվար է խոսելը, քանի որ վտանգներն առաջ են գալիս պատվաստումից մի քանի տարի անց:
Մարինա Խաչատրյանն այլ կարծիք ունի: Նրա դիտարկմամբ՝ խիստ կասկածելի է, երբ ասում են՝ պատվաստումներից վերջին տարիներին մահվան դեպքեր չեն եղել. «Երբ նոր ծնված երեխան պատվաստում ստանալուց որոշ ժամանակ հետո հայտնվում է հիվանդանոցում, սակայն ասում են՝ առաջացած առողջական հարցերը կապված չեն պատվաստանյութերի հետ, դա կասկածելի է: Կան հստակ դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, որոնք կարճվել են»:
Անդրադառնալով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ ըստ որի՝ Հայաստանում «Գարդասիլ 4» պատվաստանյութով պատվաստում են միասեռականներին, Նունե Ավանեսյանը՝ հայտարարության հեղինակը, ասել է. «Նման տեղեկություն ես ստացել եմ արտասահմանցի իմ գործընկերներից: Անձնական զրույցներում նրանք ասել են, որ այդ պատվաստանյութով նրանք պատվաստում են միասեռականներին»:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը