Քյարամ Սլոյանի հայրը Մարտակերտից որդու իրերն է բերել. լուսանկարներ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում վերսկսված մարտական գործողություների ընթացքում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը, որ շաբաթ օրը մեկնել էր Մարտակերտ՝ «էրեխու բարձից հոտ առնելու», իրերը բերելու, նրա զոհվելու վայրը տեսնելու, վերադարձել է այնտեղից: Armtimes.com-ի հետ զրույցում Քյալաշ Սլոյանը պատմել է, որ 3 օր է մնացել Մարտակերտում, հասցրել տեսնել զորամասը, որտեղ Քյարամը ծառայել է, վերցնել նրա հագուստը, ուսապարկը, ամանն ու գդալը: «Գնացի իր զորամաս, շորերը այնտեղ էր, հավաքեցի, բերեցի: Իր ուսապարկը, ամանը, գդալը, ամեն ինչ տվեցին: Հետո «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով մեզ (Քյալաշ Սյոյանին, որդիներին, եղբոր որդիներին, եղբորը-խմբ.) տարան դիրքերը, որտեղ մահացել է Քյարամը: Այնտեղ ծաղիկ էին դրել, իր գլխարկն էր դրված, ես էլ նկարվել եմ այդտեղ»,- պատմել է  պարոն Սլոյանը: 81189 Նա նշել է, որ ցանկանում էր ավելի երկար մնալ դիրքերում, տեղանքն ուսումնասիրել, սակայն թույլ չեն տվել՝ ասելով, որ առաջնագծում լինում են միայն զինծառայողները: Քյալաշ Սլոյանն ասել է, որ որդու իրերը պատրաստվում է դնել սենյակում՝ Քյալաշի իրերի համար «ստեղծված» փոքրիկ անկյունում: Ցանկության դեպքում նա որոշ իրեր պատրաստ է նվիրել հայրենի Արտաշավան գյուղի (Արագածոտնի մարզ) դպրոցին, որտեղ Քյարամի անունով ռազմագիտության դասարան է անվանակոչվել: Խոսելով Մարտակերտ այցելությունից հետո իր հոգեվիճակի փոփոխության մասին՝ Սլոյանն ասել է, որ հիմա ավելի հանգիստ է, քանի որ որդու ապրելակերպի, անցկացրած վերջին օրերի, զոհվելու հանգամանքների հետ կապված գրեթե ամեն ինչ իր աչքի առջեւ է. «Էստեղ շատ բան էին խոսում, թե իբր նռնակով պայթեցրել է, եւ այլն: Գնացի, իր ընկերների, հրամանատարների հետ խոսեցի, պատմեցին՝ ոնց է մահացվել էդ էրեխեն: Ասում էին նռնակ են քաշել, իրենց տրաքացրել. տենց բան չկար: Հենց կռիվը սկսվել է, Օհանյանին (հրամանատար) խփել են, Քյարամը գոռացել է, թե վիրավոր կա: Մի զինվոր է եկել, Օհանյանի մարմինը փորձել են մոտեցնել շտապօգնության մեքենային, էրեխա են, չեն հասկացել, որ մահացած է»,- պատմել է  Քլոյանը: qyaram hayr   Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am