Այն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, գլորվելու են ցեխը. ում է ակնարկում վարչապետը

Երեկվա ու այսօրվա հայաստանյան քաղաքական իրավիճակը բնորոշելու համար Նիկոլ Փաշինյանն օգտագործել է հայկական հայտնի ասացվածքը։

2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է ձևավորվեր նոր Հանրային խորհուրդ։ Այսօր կառավարության նիստում ՀԽ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը հաստատելուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հեղափոխությունից հետո, երբ խոսվում էր կադրային ջարդի մասին, ես հայտարարեցի, որ այս նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը,– ասաց Փաշինյանը,– նոր ՀԽ ձևավորման հարցը ես պատվիրակել եմ գոյություն ունեցող ՀԽ–ին` հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, ովքեր կանգնած են եղել Երրորդ հանրապետության ձևավորման ակունքներում։ Ես պատշաճ և պատեհ չեմ համարել, որ, անկախ այդ մարդկանց նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, օգտագործելով իմ ունեցած իշխանությունը` սկսեմ պաշտոնանկություններ անել։ Ես հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեն այդ հնարավորությունից»,– ասաց նա։

Վարչապետը շեշտեց, որ ասվածը ոչ միայն ՀԽ–ին է վերաբերում, այլև ՀՀ այլ շատ կառույցներին։

«Քաղաքական ուժերում էլ ես նկատում եմ, որ այդ բանը կա` ինձ պաշտոն տուր, թե չէ ասուլիս կանեմ, ինձ պաշտոն տուր, թե չէ ցույց կանեմ, կամ ինձ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ կասեմ, թե ինչ վատ բաներ են կատարվում ՀՀ–ում։ Ինչքան էլ այդ մարդիկ ասուլիս անեն, մեջից կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունները չեն լինելու։ Քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է»,– ասաց Փաշինյանը։

Առևտրով զբաղված անձանց բնորոշելու համար Փաշինյանը հիշեց հայկական հայտնի ասացվածքն այն մասին, որ խոզի գլուխը ինչքան էլ դնեն գորգի վրա` գլորվելու է, ընկնի ցեխը։

«Հիմա բոլոր այն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, գլորվելու են, ընկնեն ցեխի մեջ»,– ասաց Փաշինյանը։

 armeniasputnik.am

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am