Ում կինն է մանկատան ձերբակալված տնօրենը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառող իշխանությունների համար, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի՝ դիմացը տարեց ա՞նձ է, թե՞ կին, պետության առաջ վաստակ ունեցո՞ղ է, թե՞ պատերազմի վետերան, հանցանքն ապացուցվա՞ծ է, թե՞ ընդամենը չփարատված կասկածներ են, որոնք մի քանի օրից հօդս են ցնդելու։ Կարեւորը՝ բռնել, հայտարարել, ցուցադրել, խայտառակել, հետո կարեւոր չէ, թե ինչ կլինի․ կհաստատվի՞ արդյոք մարդու մեղքը, թե՞ կհերքվի։

Երեկ միանգամից 3 անձ ձերբակալեցին։ Ընդ որում, մանկատան տնօրենի մասով տեղեկացանք, որ նրա ձերբակալության մասին լուրը տարածել էին, մինչեւ ձերբակալության մասին որոշումն իրեն հաղորդելը։ Ավելին, այս կնոջ նկատմամբ իր նշանակման առաջին իսկ օրերից որոշակի բացասական վերաբերմունք ուներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նրան մի քանի անգամ առաջարկվել էր դիմում գրել, հեռանալ՝ մերժել էր։ Հետո ի հայտ եկավ որդեգրումների հետ կապված քրեական գործը, որտեղ ենթադրվում է, որ մանկատան տնօրենի մասնակցությունը պետք է չնչին լինի։


Նախ՝ որովհետեւ ծնողներից խլված երեխաները մանկատուն են տեղափոխվել միայն այն բանից հետո, երբ ծնողներն արդեն հրաժարվել են նրանցից։ Եվ երկրորդ․ որդեգրումների որոշումները կայացվել են կառավարության կողմից, այլ ոչ թե մանկատան տնօրենի։

Եթե, իսկապես, ծնողներին ապակողմնորոշել են, որ իրենց նորածիններն անբուժելի հիվանդ են՝ ճիշտը նրանցից հենց ծննդատանը հրաժարվելն է, ապա մեղավորներին պետք է փնտրել ծննդատներում, որքան էլ մանկատան տնօրենի դեմ ցուցմունքներ տան ոմանք։ Գուցե մասնակից են նաեւ որդեգրման գործընթացի մյուս օղակներում եզրակացություն տված անձինք, բայց նման որակի նախաքննության դեպքում դժվար է հավատալ առաջադրված մեղադրանքների իսկությանը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4344 անգամ
Լրահոս
Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am