Փաշինյա՛ն, տրադիցիոն կողմնորոշում ունեցող տղամարդիկ իմ պաշտպանության տակ են․ Մարինա Խաչատրյան. video

Ոչ թե հակապատվաստումային քարոզը պետք է քրեականացնել, այլ պատվաստումների գովազդը, որով ակտիվորեն զբաղվում է Առողջապահության նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Առողջ հանրություն» ՀԿ-ի ղեկավար Մարինա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ օրերս Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ, եթե պատվաստանյութերի հակաքարոզն այսպես շարունակվի, ապա այն պետք է քրեականացնել:

Հաղորդման մյուս հյուրի՝ բժշկուհի Նունե Ավանեսյանի խոսքով՝ պետք է քրեականացնել պետական ռեսուրսի օգտագործումը՝ բժշկական հանրության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով. «Առողջապահության նախարարն ու նախարարության աշխատակիցները ճնշում են բժիշկներին, սպառնում՝ աշխատանքից ազատել: Նման քայլերը պետք է քրեականացնել»:

Խոսելով Հայաստանում իրականացվող պատվաստումներից ու պատվաստանյութերի վտանգներից՝ բժշկուհի Նունե Ավանեսյանն ասել է, որ վտանգների մասին այսօր դժվար է խոսելը, քանի որ վտանգներն առաջ են գալիս պատվաստումից մի քանի տարի անց:

Մարինա Խաչատրյանն այլ կարծիք ունի: Նրա դիտարկմամբ՝ խիստ կասկածելի է, երբ ասում են՝ պատվաստումներից վերջին տարիներին մահվան դեպքեր չեն եղել. «Երբ նոր ծնված երեխան պատվաստում ստանալուց որոշ ժամանակ հետո հայտնվում է հիվանդանոցում, սակայն ասում են՝ առաջացած առողջական հարցերը կապված չեն պատվաստանյութերի հետ, դա կասկածելի է: Կան հստակ դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, որոնք կարճվել են»:

Անդրադառնալով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ ըստ որի՝ Հայաստանում «Գարդասիլ 4» պատվաստանյութով պատվաստում են միասեռականներին, Նունե Ավանեսյանը՝ հայտարարության հեղինակը, ասել է. «Նման տեղեկություն ես ստացել եմ արտասահմանցի իմ գործընկերներից: Անձնական զրույցներում նրանք ասել են, որ այդ պատվաստանյութով նրանք պատվաստում են միասեռականներին»:

Մարինա Խաչատրյանն էլ նշել է, որ այսօր Հայաստանում պատվաստում են միասեռականություն: Խոսելով մասնավորապես «Գարդասիլ 4» պատվաստանյութից՝ Մարինա Խաչատրյանն ասել է. «Երբ նախարար դարձավ Արսեն Թորոսյանը, նա որոշեց, որ պետք է պատվաստվեն ոչ միայն աղջիկները, այլ նաև տղաները: Արսեն Թորոսյանը փոխեց պատվաստում ստացողների տարիքային շեմը՝ դարձնելով 13-46 տարեկան տարիքային խումբը: Կարդալով «Գարդասիլ 4»-ի բաղադրությունը՝ կտեսնեք, որ այն պարունակում է հակաբեղմնավորիչ բաղադրանյութ»:

Մարինա Խաչատրյանի դիտարկմամբ՝ Առողջապահության նախարարությունում աշխատում են պաթոլոգիկ ստախոսներ, ովքեր փորձում են շեղել «Գարդասիլ 4» պատվաստանյութի վերաբերյալ առաջ քաշվող հակափաստարկները:

դիտվել է 4027 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am