Մնացականյանի հետագա լռությունը կվկայի Մամեդյարովի խոսքերի ճշմարտացիության մասին. «Գոլոս Արմենիի»

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվում ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Հայաստանի ղեկավարությունը վերջին ժամանակներս դիմում է նոր մարտավարության, որի համապատասխան՝ իշխանությանը մոտ կանգնած որոշ անձինք հնչեցնում են տարօրինակ հայտարարություններ, որոնք վերաբերում են պետության համար բավական լուրջ հարցերի՝ վկայակոչելով վարչապետին։ Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման։ «Խոսքը, մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, նախկինում ՀՀՇ անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր եւ համոզված զինակից Հովհաննես Իգիթյանի հայտարարության մասին է։ Մեկ շաբաթ առաջ շատ կցկտուր հարցազրույցի ընթացքում նախկինում քանիցս մեղանչած սույն քաղաքական գործիչն ասել էր. «Ադրբեջանի նախագահի գործն է՝ ում հետ գնալ բանակցությունների»։ Եվ ավելացրել էր. «Վարչապետն ասաց, որ խնդիր չի տեսնում, որ Ալիեւի հետ բանակցությունների գան նրանք, ովքեր իրենց ԼՂ ադրբեջանական համայնք են համարում»։ Թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը նման բան ասել՝ Իգիթյանը չճշտեց։ Դա չճշտեց նաեւ Փաշինյանի մամուլի քարտուղարը, որը չհերքեց ասվածը՝ բոլոր հիմքերը տալով ենթադրելու, որ կամ այդ խոսքերն ասվել են նեղ շրջանակում՝ արտահոսքի նպատակով, կամ Իգիթյանին հանձնարարել են անմաքուր առաքելությունը՝ փոխանցել հայկական կողմերի համար չափազանց վտանգավոր ուղերձը։ «Հրետակոծությունն» այդ ընթացքում շարունակեցին Բաքվից։ Մամեդյարովի բաց հարցազրույցը, որի մի շարք հայտարարությունները պահանջում էին Երեւանի հստակ ու մակարդակով համարժեք պատասխանը, էլ ավելի մեծ համառությամբ ընդգծեց այն բանի անհրաժեշտությունը, ինչը փորձագիտական հանրույթը եւ հասարակության ակտիվ մասը պահանջում էին երկրի ղեկավարությունից. հնչեցնել մանրամասներ, թե ինչ են գրեթե 4 ժամ խոսել արտաքին գործերի նախարարները Բրատիսլավայում։ ԱԳՆ մամուլի քարտուղարի ճեպազրույցը, որի ընթացքում Աննա Նաղդալյանը բավական թույլ եւ ոչ մեկին չհամոզած պատասխաններ տվեց, էլ ավելի սրեց իրավիճակը։ Ժխտելով ներկա փուլում որեւէ փաստաթղթի քննարկումը՝ նախարարությունը շարունակում է պահպանել խոր լռություն այն բանի շուրջ, թե ինչի մասին են խոսում նախարարները։ Այս պայմաններում այն, ինչ գրել է Ֆեյսբուքի իր էջում Դանիել Իոաննիսյանը, կարելի է անվանել ոչ այլ կերպ, քան սադրիչ տեղեկություն՝ ուղղված իրավիճակի էլ ավելի սրմանը։ Վաղուց արդեն անախորժ դարձած հասարակական գործիչը, որի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը, ինչպես հայտնի է, մի քանի տարի գործում է բացառապես օտարերկրյա դոնորների միջոցներով, կազմակերպում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններին, համաձայն տեղեկության, ներկայացվել են մանրամասներ բանակցային գործընթացի մասին։ Միեւնույն ժամանակ, ասես Իոաննիսյանը շարունակում է ձեռք առնել, հանդիպման ձեւաչափը փակ էր, եւ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Ավելացնենք. հրապարակման, դատելով ըստ ամենայնի, ենթակա չեն նաեւ լրագրողների անունները, որոնք հրավիրվել էին հանդիպմանը, ինչը փորձագետներին առիթ է տվել տրամաբանորեն ենթադրելու, որ դրանք բացառապես իշխանամետ եւ իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են եղել։ Արձանագրենք եւս մեկ փաստ. նախարար Մնացականյանը ոչ մի հրապարակային պարզաբանում չի տալիս Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի սադրիչ եւ հասարակությանը վրդոված հարցազրույցից հետո։ Փոխարենը պատրաստակամությամբ գնում է ինչ-որ հայտնի լրագրողների հետ հանդիպման, որը կազմակերպվել է օտարերկրյա գրանտակեր ՀԿ-ի կողմից, մեկի հրավերով, որը բավական կասկածելի համբավ ունի հայ հասարակության զգալի մասի շրջանում։ Դժվար է ավելի անհեթեթ եւ միաժամանակ սադրիչ բան պատկերացնել։ Այդ թվում եւ այն պատճառով, որ չարժե կասկածել այն բանում, որ հանդիպումը կազմակերպվել էր Իոաննիսյանի կողմից, առնվազն, իշխանությունների գիտությամբ։ Իրավիճակն իսկապես չափազանց լուրջ է եւ վտանգավոր։ Հայկական իշխանությունների փաստացի հրաժարումը՝ համապատասխան մակարդակով հերքելու Բաքվի հայտարարությունները եւ ներկայացնելու սեփական դիրքորոշումը Մամեդյարովի հնչեցրած հարցերի վերաբերյալ, մինչեւ պայթյունավտանգ սահման սրում է հանրային կրքերը եւ դիսկուրսը։ Հետագա լռությունն այսպիսի պայմաններում կարող է նշանակել միայն մի բան. այն ամենը, ինչ ասաց Ադրբեջանի արտգործնախարարը, համապատասխանում է իրականությանը։ Եվ եթե հայկական իշխանությունները փորձում են հասնել այն բանին, որ հասարակությունը գիտակցի հենց այս դառը ճշմարտությունն ու, միեւնույն ժամանակ, կարմիր գծերն անցնում են այնպիսի օպերետային կերպարի օգնությամբ, ինչպիսին Դանիել Իոաննիսյանն է, ապա նրանց կարելի է միայն ցավակցել»,- նշում է պարբերականը։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի»-ում։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am