Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը երեկ տեղեկացրել է, որ մոտ 2 ամսվա ընթացքում Հայաստանում, Արցախում, համացանցում նախաձեռնվեց ստորագրահավաք այդ հայտարարության տակ եւ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա: Սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շարունակում են նույն անհեռանկար գործելաոճը:
«Այսօր մեր հանրության լարվածության պատճառներից մեկը «Մարտի 1»-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը: Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որեւէ կապ չունի 10 զոհերի հանգամանքների բացահայտման հետ»:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որեւէ քաղաքացու, ոչ էլ պետությանը. «Այս վիճակից պետք է դուրս գալ: Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է: Իշխանությունը դա չի անում՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ»,-ասաց նա` հավելելով, որ մոտ 12 հազար ստորագրություն հավաքվել է Արցախում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը