Ցանցային արշավ ընդդեմ ԶԼՄ-ների

Իշխող թիմը օրերս ձեւավորեց հանձնաժողով, որը պետք է զբաղվի ատելության խոսքի դեմ օրենսդրական փոփոխություններով: Պարզ է, որ ատելության խոսքի անվան տակ իշխող թիմը կարող է շատ հեռուն գնալ ու ոչ ցանկալի լրատվամիջոցների դեմ սանկցիաներ կիրառել: Ավելի վաղ՝
դեկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է շրջանառության մեջ եդրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով:
Դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը՝ պատժել կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
Արդարադատության նախարարությունը օրերս շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել: Հիշեցնենք, որ 2013 թվականին որոշվեց, որ «Հանրայինում» չպետք է լինի գովազդ, ինչի արդյունքում հեռուստաընկերության բյուջեն կրկնապատկվեց, որպեսզի փակի այդ դեֆիցիտը: Հիմա, կրկին, «Հանրայինն» այդ բյուջեով ցանկանում է նաև գովազդ ունենալ մեկ ժամում հինգ րոպե:
Մասնավոր հեռուստաընկերության ներկայացուցիչները հասցրել են ահազանգել, որ այս փոփոխությամբ նպատակ կա թուլացնել մասնավոր հեռուստաընկերությունները, նրանց գովազդը այսպես ասած տեղափոխել Հանրային:
Դեռեւս տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր, որ իրենք հեռուստաընկերությունների 90 տոկոսի նկատմամբ վերահսկողություն չունեն. Այդուհանդերձ Հանրային հեռուստսաընկերություն այսօր, ըստ էության, չկա, դա իշխանական հեռուստաընկերություն է և արտահայտվում է զուտ իշխանության կարծիքը, շահերը եւ կա մտադրություն այլոց հաշվին ուժեղացնել դա:
Բացի այդ Հեռուստռադիոխորհուրդը սկսել է հաճախ զգուշացնել, որ բոլոր հեռուտաընկերությունները խիստ մոնիթորինգի տակ են եւ ոչ մեկը չի պլստալու: Օրենսդրական այս ցանցային գրոհը ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը ցանկանում է տոտալ վերահսկողություն սահմանել անցանկալի լրատվամիջոցների նկատմամբ եւ բոլոր կարգավորումները, ի վերջո, կարող է մահակ դառնալ ոչ իշխանահաճո լրատվամիջոցների գլխին: Օրինակ, երբ իշխանականները հայտարարում են, որ պատժվելու են ատելության խոսք տարածողները, ամենեւին էլ հասկանալի չէ, ինչպես են որոշելու այդ այդ խոսքի սահմանները, ինչպես են տալու դրա բնորոշումը: Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը դատավորներին տվել է վնգստացող բնորոշումը եւ որեւէ հեռուստաընկերության եթերից հնչում է այդ համեմատությունը , արդյոք համարելու են, որ տվյալ հաղորդումը ատելության խոսք է քարոզում: Ի վերջո, որեւէ իշխանություն այնքան ատելության խոսք բաց չի թողել մթնոլորտ, որքան Նիկոլ Փփաշինյանի, էլ չենք հիշում, որ հայհոյանքը, վիրավորանքը Նիկոլ Փաշինյանն է ներմուծել թերթային լեքսիկոն եւ իր խմբագրած թերթը այս գործում առաջամարտին էր:
Ոչ վաղ անցյալում էլ մամուլի ակումբներում գովազդի արգելքը հանգեցրեց նրան, որ այդ ակումբների թիվը կրճատվեց, ապա նաեւ ծխախոտի արգելքը, ու չնայած այդ արգելքը հանվեց, բայց իներցիայով ծխախոտ արտադրող ընկերությունները հնարավորինս խուսափեցին գովազդ տրամադրել: Արդյունքում տուժողը միայն ԶԼՄ-ներն էին: Հիմա էլ ակնհայտ է, որ իշխանությունները բոլոր ուղղություններով փորձում են ճնշել, վախեցնել, սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը:

Անի Սահակյան

դիտվել է 695 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am