Ինչպե՞ս են ցանկացել սպանել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպե՞ս են ցանկացել սպանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու սպանության փորձի գործը մտավ դատարան:

Հիշեցնենք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ էր տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև: Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները հատնել էին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին, եւ փաստի առթիվ «Արթիկ» ՔԿՀ-ում նախապատրաստվել էին նյութեր:
Եվ, ահա, սպանության փորձից մեզ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդուն ցանկացել է սպանել 4 անգամ դատված Հարություն Սարգսյանը: Իրավապահները Հարություն Սարգսյանին մեղադրանք են առաջադրել, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ եւ պատիժը կրելով նշված ՔԿՀ 4-րդ մասնաշենքի 6-րդ խցում, քննությամբ չպարզված շարժառիթով ապօրինաբար նույն ՔԿՀ մասնաշենքի 13-րդ խցում պատիժը կրող դատապարտյալ Վ.Ղուկասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով 2019թ. մայիսի 19-ին` ժ.10:40-ի սահմաններում, ձեւացնելով` իբր, իրեն վատ է զգում, խնդրել է 4-րդ մասնաշենքում ծառայության նշանակված, ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ Ս.Հակոբյանին, որպեսզի բացի իրխցի դուռը, ինչիցհետո, հանկարծակի դուրս վազելով խցից, բարձրացել եւ մտել է դատապարտյալ Վ.Ղուկասյանի խուց ու նախապես իր հետ վերցրած կտրող ծակող դանակով հարվածներ է հասցրել Վ.Ղուկասյանի մարմնի մասերին` պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանդիպել է Վ.Ղուկասյանի դիմադրությանը, ինչպես նաեւ նշված գործողությունները կանխվել են տվյալ պահին վերջինիս խցում գտնվող ՔԿՀ աշխատակիցներ, նշված մասնաշենքում ծառայություն իրականացնողներ Ս. Հակոբյանի եւ Հ. Թադեւոսյանւի կողմից:

Հավելենք, որ 2014թ. հուլիսի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Կարապետյանի` Շեկոյի սպանության համար մեղադրվող, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, մեղավոր էր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը):

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18.12.19թ. համարում։

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am