Թրամփի առաջին ռևերանսը՝ Էրդողանին սիրաշահելու ճանապարհին

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը քիչ առաջ մեկնաբանել է նախորդ շաբաթ Սենատի կողմից թիվ 150 բանաձևի հաստատումը, որով ամերիկացի օրենսդիրները 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էին ճանաչել:

«Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումը արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ», - Պետդեպարտամենտի կայքում զետեղված մեկնաբանության մեջ նշել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտագուսը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ հրապարակված ուղերձում նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականի իրադարձությունները անվանել էր «Մեծ եղեռն»` խուսափելով ցեղասպանություն բառի օգտագործումից:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» և «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը: Դրանից առաջ հոկտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձևը:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, ինչպես և սպասվում է, որ հարկ համարեց արձանագրել, որ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել:

Նույնիսկ միջազգային մամուլը, ինչպես Associated Press-ն է մեկնաբանել, նկատել է, որ այդ հայտարարությունն «ակնհայտորեն տարածվել է Թուրքիային սիրաշահելու համար»:
Կարելի է ենթադրել, որ գալիս ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915թ. իրադարձություններն կրկին կանվանի «Մեծ Եղեռն», հարգանքի տուրք կմատուցի «20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի հիշատակին», միևնույն ժամանակ կկրկնի իր նախորդների քաղաքականությունն ու կխուսափի «ցեղասպանություն» եզրույթից: ԱՄՆ նախագահը դարձյալ կհորդորի հայերին և թուրքերին «ճանաչել և հաշվի նստել իրենց ցավոտ պատմության հետ»:

Կոնգրեսի երկու պալատները, մինչդեռ, անցած մի քանի շաբաթվա ընթացքում կոտրեցինտասնամյակներ շարունակված լռությունն ու մեկը մյուսի ետևից բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Նախ հոկտեմբերին այդ քայլին դիմեց Ներկայացուցիչների տունը՝ ձայների գերակշռող մեծամասնությամբ, անցած շաբաթ էլ Սենատը՝ միաձայն քվեարկությամբ: Երկու փաստաթղթերն էլ ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, բայց օրենքի ուժ չունեն և Սպիտակ տան ղեկավարի ստորագրությանը չեն ներկայացվելու: «Սա գործող վարչակազմին մանևրելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս», - փաստում է France-Presse-ը:

Մյուս կողմից, վերլուծաբանները նշում են, որ գործող վարչակազմը, ուզի թե չուզի, ստիպված է լինելու այս կամ այն կերպ առնչվել ու հաշվի նստել այդ բանաձևերի հետ:
Հայտնի է, որ ամերիկացի դեսպաններն աշխատանքի են անցնում Սենատի հավանությանն արժանանալուց հետո միայն, և ակնկալվում է, որ ինչպես և նախկինում, հիմա էլ Թուրքիայում, Հայաստանում ու Ադրբեջանում Ամերիկայի դեսպանների թեկնածությունը քննարկելիս կոնգրեսականները նրանց հստակ հարցեր են ուղղելու 1915 թվականի իրադարձությունների մասին: Եթե պատասխանները չգոհացնեն, օրենսդիրները կարող են արգելափակել նրանց նշանակումը, ինչպես, օրինակ, եղավ տարիներ առաջ՝ նախագահ Բուշի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի դեպքում:

Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսն այն ժամանակ երկու անգամ արգելափակեց վերջինիս նշանակումը՝ ստիպելով վարչակազմին ի վերջո հետ կանչել թեկնածությունը: Ընդ որում, այն ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում կոնգրեսականները միահամուռ դիրքորոշում չունեին, և պայքարն ընթանում էր հիմնականում հայամետ օրենսդիրների ջանքերով, մինչդեռ այժմ Կոնգրեսի երկու պալատներն էլ միասնական և պաշտոնական դիրքորոշում ունեն այս հարցում: «Սա, ակնհայտորեն, է՛լ ավելի է բարդացնելու դիվանագետների աշխատանքը, որոնք ստիպված են լինելու խուսանավել վարչակազմի դիրքորոշման, որն ամեն կերպ խուսափում է գենոցիդ եզրույթից, և Կոնգրեսի դիրքորոշման միջև, որի երկու պալատներն այլևս կատարվածը ցեղասպանություն են որակել», - փաստում են փորձագետները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1682 անգամ
Լրահոս
Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am