Նիկոլ Փաշինյան, դու ամենամեծ վատությունն ես անում Հայաստանին. Արտաշես Գեղամյան (video)

Վերջին երկու տարիների ընթացքում հրապարակայնորեն ելույթներ չեմ ունեցել, ինչի փոխարեն հասցրել եմ երկու գիրք գրել՝ արտահայտելով քաղաքացիական իմ դիրքորոշումը, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով՝ եթերում չհայտնվելու հիմնական պատառներից է նաև լրատվամիջոցներից մի քանիսի իշխանամետ լինելը և մյուս մասի՝ ընդդիմադիր կեցվածք ունենալը. «Ընդդիմադիր հարթակներում ելույթներ չեմ ունեցել, որպեսզի չսրվի՝ Արտաշես Գեղամյան-«ժողվարչապետ» հարաբերությունները»:

Արտաշես Գեղամյանը պատրաստ է իր փորձով օգնել, որպեսզի երկիրը դուրս գա աշխարհաքաղաքական ծանր դրությունից:

Խոսելով դեռևս այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած ընդհարումից՝ Արտաշես Գեղամյանն ասել է, որ ինքը շարունակում է պնդել, որ որևէ բռնություն չի կիրառել Փաշինյանի նկատմամբ, և այդ էջը վաղուց փակված է, չնայած երբեք էլ բացված չի եղել:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ այդ միջադեպն այդուհանդերձ որոշակի վերաբերմունք ձևավորել է Արտաշես Գեղամյան անձի հանդեպ, Գեղամյանը պատասխանել է, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ վերաբերմունք ունի այս իշխանությունն իր նկատմամբ։

«Ինձ անհանգստացնում է, թե այս իշխանությունն ինչ վերաբերմունք ունի այն մարդկանց նկատմամբ, որոնց ես հարգում եմ: Ես մտահոգված եմ, որ անպատրաստ, ոչ ադեկվատ մարդիկ ղեկավարում են երկիրն ու այն տանում են կործանման»,– ասել է նա: Ըստ Գեղամյանի՝ Հայաստանն ունի ոչ ադեկվատ վարչապետ, որը ստում է, ասելով՝ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

դիտվել է 2054 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am